Բաժիններ

вторник, 26 ноября 2013 г.

Մոնթե ԱՎՈ Մելքոնյան


Կենսագրություն
Մոնթեն ծնվել է նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։
Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արեւմտյան Հայաստանում, իր պապերի տանը...

Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։
1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքիվարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայականվանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երեւակում էայնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետածճապոներենին ու կարատեի մարտարվեստին։
1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանումընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության եւասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելուտարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» եւ կազմակերպում ցուցահանդեսնվիրված Մեծ եղեռնին։
Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափորդամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978թվին։ Արժանանում էկրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ ՍակայնՄոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափորդամբարանները եւ կացարանները չափագրելու եւ ուսումնասիրելու համար։
1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայհամայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետումէ անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին,ճապոներենին, քրդերենին։
1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետիսպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո,այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթիցազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարեւոր դեմքը։Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» եւ Լոնդոնի «Կայծեր» թերթերում, ՍանՖրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաեւ անգլերեն մի շարք գրքերում՝ հայոցազգային հարցերի արդարացի պահանջի եւ իրավունքի մասին, որոնք լույս են տեսելԼոնդոնում։
1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երեւան, յոթ ամիս աշխատեցԳիտությունների ակադեմիայում «Հայաստանը եւ հարեւանները» գիրքը գրելու եւհրատարակելու նպատակով։
Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետծանոթացել էր դեռեւս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմըսկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտականգործողություններին մասնակցելու համար։Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։
Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ եւս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետեւ, եթե չաներ, չէր կարող։
Մոնթեն որպես զորավար, սպա եւ հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, եւ՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։
Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես. «Այս անգամ է հագնեմ, հետո կփոխեմ»։
Իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետեւ հագինը մաշված էր»։ Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։ Սակավապետ, ամենաքչով եւ անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում եւ պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց եւ ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաեւ երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաեւ 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրեցի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի՝ մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց՝ «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն՝ առողջարար է»։ Ծիծաղեցի՝ նեղությունս անցավ»։
Դեռեւս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության եւ արցախահայության անվերապահ սիրո եւ պատկառանքի խորհրդանիշ։
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։
Ետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։
Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։


... Ամեն երեկո,
Դաշտից տուն դարձող
Մոնթեաբերդին
Հանդից քո բաժին
Ծաղիկն է բուրում
Ու գրկիդ դնում...
Հուշեր
***
Արցախում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ որ տեղ Է գնացել, լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես...
***
Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում.
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։

***
- Երբ մարտն ավարտվում էր մեր հաղթանակով,– պատմում է Թամարան,– բարձր տրամադրությամբ Մոնթեն անսպասելի մեկ էլ դիմում էր ինձ. «Կինը պետք է ամուսնանա, երեխաներ ծնի, օջախը վառ պահի, որ հայ տղամարդու թիկունքը ամուր լինի, թե չէ ի՞նչ գործ ունես պատերազմի հետ»։ Իսկ երբ օրհասական պահեր էին լինում, նորից դիմում էր ինձ. «Ապրես, Թամարա աքի, ազգի պաշտպանությունը կին-տղամարդ չի ճանաչում։ Թեկուզ մահակով` պետք է մեր երկիրը պահենք»։

***
Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասումն է Ավոն:


Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հուշերը Մոնթեի մասին:

Սեյրան Օհանյան
Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։
Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։
Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս□, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ□ այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։ 

Սերժ Սարգսյան
Տարելիցներն առիթ են կրկին հայացք ուղղելու անցյալին, գնահատելու մեր անցած ճանապարհը: Անհնար է Արցախի ազատագրումը գնահատել առանց Մոնթեի: Որպես զինակից դժվարանում եմ բնութագրել նրան: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, իրեն մյուսներից չգերադասող մարդ էր:
Մոնթեն եկավ Արցախ և ասաց. «Ուղարկիր ինձ ամենադժվար տեղը»: Խնդրեցի, որ գնա Մարտունի: Այնտեղ լավ տղաներ կային , բայց թույլ էր հրամանատարությունը:Մոնթեի հետ ստիպված եղանք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Մարտունին դառնա կազմակերպված պաշտպանական շրջան, եթե չասեմ՝ ամենահուսալի շրջանը: Կան անհատներ, որ թողում են բարեկեցիկ կյանքը, խոստումնալից ապագան՝ հանուն ընդհանուրի բարօրության: Նրանցից մեկը Մոնթեն էր, որի կերպարը պետք է օրինակ ծառայի մեր հասարակությանը:

Մոնթեն Ապրող Լեգենդ է

Աղբյուրներ՝
Լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Комментариев нет:

Отправить комментарий