Բաժիններ

среда, 11 декабря 2013 г.

Եվրոպական Միություն



Եվրոպական Միություն կամ Եվրամիություն: Եզակի միջկառավարական և վերազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է 27 անդամ երկրներ։ Եվրոպական Միությունը հիմնվել է 1992թԵվրոպական Միության մասին Պայմանագրով (Մաաստրիխտի պայմանագիր)։ Հայաստանը Եվրոպական Միության Հարևանության Քաղաքականության մասնակից է։ Համապատասխան Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թ. Հունիսին, իսկ Գործողությունների Ծրագիրը՝ 2006-ի Նոյեմբերի 13-ին։

·         1950: Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Ֆրանսիա
ԵՄ անդամ մյուս երկրները.
·         1973: Դանիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա
·         1981: Հունաստան
·         1986: Իսպանիա, Պորտուգալիա
·         1995: Ավստրիա, Ֆինլանդիա, Շվեդիա
·         2004: Էստոնիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մալթա, Լեհաստան, Սլովենիա, Սլովակի,  Հունգարիա, Չեխիա
·         2007: Բուլղարիա, Ռումինիա
·         2013: Խորվաթիա


Հայաստանը և Եվրոպական միությունն իրենց համատեղ գործունեությամբ նպատակ ունեն՝
1.Խթանելու ժողովրդավարությունը և արդյունավետ կառավարումը,
2.Ամրապնդելու էներգետիկ անվտանգությունը,
3.Խթանելու պետական կառավարմանոլորտի բարեփոխումները և միջավայրիպաշտպանությունը,
4.Խրախուսելու տարբեր երկրների ժողովուրդների ներկայացուցիչների միջև շփումները,
5.Նպաստելու տնտեսական և սոցիալական զարգացմանը,
6.Առաջարկելու հավելյալ ֆինանսավորում սոցիալտնտեսական անհավասարությաննվազեցման նուղղված նախագծերի համար,
7.Ամրապնդելու կայունությունը:
Պատմություն
Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը զգալիորեն ամրապնդվելէ 1999 թ-ից վեր,երբ երկու կողմերի  միջև ստորագրվեց Գործընկերության և համագործակցության  համաձայնագիրը  (ԳՀՀ):  Եվրոպական միությունը շարունակաբարաջակցել է  երկրում երկարաժամկետ բարեփոխումների նախաձեռնություններին, իսկ  ներկայումս աջակցությունը շարունակվում է
 Եվրոպական հարևանության քաղաքականության(ԵՀՔ) և Արևելյան գործընկերության  խողովակներով։
Երբ Եվրոպական միությունը մեկնարկեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը 2004թ.,  Հայաստանն անմիջապես ընդգրկվեց այս քաղաքականության շրջանակներում։ Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը քննարկել են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը (ԵՀՔ ԳԾ), որն ընդունվել է 2006թ. վերջին։ Հիմնված լինելով Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որով դեռևս կարգավորում են Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն սահմանում է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը բարեփոխումներ պահանջող առանցքային ոլորտներում։ 2009 թ. մայիսին մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նախատեսում է՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ շրջանակ։
2010թ. հուլիսին Հայաստանը և Եվրոպական միությունը բանակցություններ սկսեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը համագործակցության առավել խոր մակարդակ է ենթադրում։ Այս համաձայնագիրն ընդգրկում է ավելի լայն շրջանակ, քան Գործընկերության և համագործակցության համաձայնագիրըև ճանապարհ է հարթում ազատ առևտրի գոտու համար։ Այն ընդունելուց անմիջապես հետո Հայաստանը հնարավորություն կստանա աստիճանաբար ինտեգրվել Եվրոպական միության տնտեսությանը և օգտվել Եվրոպական միություն ճամփորդելու արտոնություններից`՝ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի ազատականացման միջոցով։
 ԵՄ-Հայաստան հարաբերություններին անուղղակի կերպով հիմք դրվեց դեռևս 1989 թվականին` Եվրոպական համայնքի և ԽՍՀՄ-ի միջև կնքված Առևտրի, առևտրի և տնտեսական զարգացման պայմանագրով:
 ԵՄ-Հայաստան անմիջական հարաբերություններն սկսեցին ձևավորվել 1991 թվականից՝ Tacis ծրագրի շրջանակներում։ Tacis-ը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին ուղղված ԵՄ/ԵՀ օժանդակության հիմնական գործիքն է, որն օգնում է այդ երկրներին շուկայական տնտեսություն կառուցելու և ժողովրդավարությունն ամրապնդելու, օրենքի գերակայությունն ապահովելու և կառավարման կարողությունները զարգացնելու գործընթացներում: Tacis ծրագիրը հիմնականում գործում է երկկողմանի համագործակցության հիման վրա: Ծրագրի հենքը Երկրի ռազմավարական փաստաթուղթն է և ազգային ինդիկատիվ ծրագրերը, որոնք համաձայնեցվում են յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ և ուժի մեջ են 3-4 տարի ժամկետով՝ սահմանելով 2-6 բնագավառներում համագործակցության գերակա ուղղությունները:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
2004 թվականի հունիսին Հայաստանը (Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում։ Եվրոպական հարևանության քաղաքականությունը հավակնոտ նպատակներ է սահմանում՝ հիմնվելով ընդհանուր արժեքների նկատմամբ կողմերի նվիրվածության և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա:
 ԵՀՔ-ն Հայաստանին առաջարկում է քաղաքական, անվտանգության, տնտեսական և մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել հակամարտությունների կանխարգելման և կարգավորման հարցում:
2006 թվականին հաստատված ԵՀՔ գործողությունների ծրագիրն այդ գործընթացի առաջին քայլն է։ Գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ռազմավարական նպատակները:
Գործողությունների ծրագրի իրականացումը կնպաստի Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացմանը, նոր բնագավառներում կապերի ձևավորմանը և կխրախուսի ու կաջակցի եվրոպական տնտեսական և սոցիալական համակարգերում Հայաստանի հետագա ինտեգրմանը:


Комментариев нет:

Отправить комментарий