Բաժիններ

пятница, 6 декабря 2013 г.

ՈՒրծի Լեռներ




Ուրծի լեռնաշղթան գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավում: Եզրավորում է Արարատյան հարթավայրը հարավարևելքից: Ծագմամբ ծալքաբեկորային է: Ջրբաժան է Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև: Հյուսիսարևելքից ձգվում է հարավարևելք, այնուհետև` արևելք: Երկարությունը մոտ 25 կմ է, լայնությունը` մինչև 11 կմ:
Հյուսիսային լանջերը երկար են, մեղմաթեք, հարավայինները` կարճ, զառիթափ: Բոլոր լանջերը կտրտված են ձորակներով: Կատարային գոտին հիմնականում նեղ է: Ամենաբարձրը արևելյան հատվածում գտնվող Ուրծ լեռնագագաթն է` 2445,9 մ, որի կոորդինատներն են հս. լ.39°49’04″, արլ. ե. 44°54’51″: Հիմնական լեռնաշարին զուգահեռ կան նաև մանր լեռնաշարեր:

Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, միջին բարձրություններում` չոր տափաստանայի ն, կատարային մասում` լեռնատափաստանային: Տեղումները լանջերին 200-450 մմ են: Հյուսիսային լանջերի մի մասը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով:
Հյուսիսային լանջերի կենտրոնական հատվածում` մոտ 1850 մ բարձրության վրա գտնվում է 12-13 րդ դարերին կառուցված Հովհաննես-Կարապետ վանքը, որի մոտ տանող ճանապարհ կա Լանջառ գյուղի:

Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий