Բաժիններ

вторник, 25 марта 2014 г.

Առակ Պաուլո Կոեյլոյից


Արքայազնի մկրտության արարողությանը հրավիրված էին երեք փերիներ:Առաջինը նրան շնորհեց սիրելու ունակությունը: Մյուսը արքայազնին տվեց փող, որպեսզի նա անի այն ամենը, ինչ ուզում է:Երրորդ փերին նրան նվիրեց գեղեցկություն:
Բայց այնտեղ հայտնվեց չար կախարդը: Նա շատ բարկացած էր, որովհետև իրեն չէին հրավիրել: Զսպելով կատաղությունը՝ պառավն ասաց:
Չնայած դու արդեն ամեն ինչ ունես, բայց ես քեզ կտամ էլի ինչ – որ բան: Դու կլինես տաղանդավոր այն ամենի մեջ, ինչ կձեռնարկես:՜
Արքայազնը մեծացավ գեղեցիկ, հարուստ և սիրված: Միայն թե կատարել իր առաքելությունը Երկրի վրա նրան այդպես էլ չէր հաջողվում: Նա հրաշալի գեղանկարիչ էր, շնորհաշատ քանդակագործ, փայլուն մաթեմատիկոս, հրաշալի երաժիշտ, բայց այդ բնագավառներից ոչ մեկում չեր կարաղանում կատարել առաջադրանքը մինչև վերջ որովհետև այն ինչ սկսում էր, թողնում էր կիսատ և տարվում մեկ այլ բանով:

Комментариев нет:

Отправить комментарий