Բաժիններ

суббота, 24 января 2015 г.

Պյոտր Մամոնով։ Ես ապրեցի այս օրը - ինչ-որ մեկին դրանից ավելի լա՞վ եղավ



Ամեն գիշեր հարկավոր է քեզ պարզ մի հարց տալ․ ես ապրեցի այս օրը - ինչ-որ մեկին դրանից ավելի լա՞վ եղավ։ Oրինակ ես, հայտնի արտիստ եմ, Ռոք-ն-Ռոլլեռ, - կարող եմ ձեզ հետ այնպես խոսել, որ դուք շարքով քայլեք, բայց մի թե՞ ինձ դրանից ավելի լավ կլինի, կամ ձե՞զ։ Սատանայի անուններից մեկն է - <<Բաժանում>>։ Ներքին սատանաներից մեկը ներշնչում է․ <<Դու ճիշտ ես, ծերուկ, շարիր բոլորին>>։ Ես ջանում եմ այդպիսին չլինել։ Ես նպաստում եմ իմ հոգևոր աշխատանքին ամեն օր։ Մժեղի քայլերով։

Չեմ ուզում ոչնչով հպարտանալ․ ոչ իմ դերով <<Կղզի>> ֆիլմում, ոչ իմ բանաստեղծություններով, ոչ երգերով, ուզում եմ կողքից նայել այս ամենին։ Հրաշք է ինձ համար - ամեն օրը, ինձ մոտ ամեն օր երկինքը տարբեր է։ Իսկ մի օրը նման չէ մյուսին։ Երջանկություն է, որ սկսել եմ դա նկատել։ Ես շատ բան եմ բաց թողել, ես ցավում եմ։ Իհարկե, դրա համար եմ ես ներքուստ վճարում։ Ամեն ինչ կարող էր լինել ավելի մաքուր և լավ։

Մի մարդ ասել է <<Դու այսպիսի երգեր ես գրել, որովհետև օղի ես խմել>>։ Բայց ես դրանք օղու շնորհիվ չէ, որ գրել եմ, այլ անկախ դրանից։ Իմ 60 տարվա բարձրունքից ես ասում եմ <<Չի կարելի այս կյանքում կորցնել ոչ մի րոպե, ժամանակը քիչ է, կյանքը կարճ է, և կյանքում կարող է հիասքանչ լինել ամեն մի ակնթարթ>>։ Կարևորը առավոտյան արթնանալն ու շուրջը հավաքելն է։ Եթե ես արթնանամ վատ տրամադրությամբ, գինի չեմ խմում, այլ ասում եմ․ <<Աստված իմ, ես ինձ վատ եմ զգում։ Ես հույսս դնում եմ քեզ վրա, ոչինչ ինձ մոտ չի ստացվում>>։ Ահա այս ընթացքն է ամենա կարևորը։

Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий