- Առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր:
 - Բնական թվերի բազմությունը նշանակվում է N-ով: N {1;2;3;...}
 - Բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն կոչվում են ամբողջ թվեր:
 - Ամբողջ թվերի բազմությունը նշանակվում է Z-ով:
 - Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր: Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Թվերի այսպիսի գրառումն անվանում են տասնորդական: Թվանշանի արժեքը թվի այդպիսի գրառման մեջ կախված է այն բանից, թե ինչ տեղ է այն զբաղեցնեւմ: Եթե 4 թվանշանը գրված է վերջում, ապա այն նշանակում է չորս միավոր, եթե նախավերջում` չորս տասնյակ, եթե վերջից երրորդ տեղում` ապա չորս հարյուրյակ և այլն:
 - Ամենամեծ թիվը, որ դուք առայժմ կարող եք անվանել, 999 999 999-ն է` ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը: Դրան հաջորդող բնական թիվն անվանում են միլիարդ և նշանակում 1 000 000 000:
 
Բաժիններ
▼
Комментариев нет:
Отправить комментарий