четверг, 14 мая 2015 г.

Բնական թվեր



  1. Առարկաներ հաշվելու համար օգտագործվող թվերը կոչվում են բնական թվեր:
  2. Բնական թվերի բազմությունը նշանակվում է N-ով: N {1;2;3;...}
  3. Բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն կոչվում են ամբողջ թվեր:
  4. Ամբողջ թվերի բազմությունը նշանակվում է Z-ով: 

  5. Այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելիս, անվանում են բնական թվեր: Ցանկացած բնական թիվ կարելի է գրել տասը թվանշանների միջոցով` 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Թվերի այսպիսի գրառումն անվանում են տասնորդական: Թվանշանի արժեքը թվի այդպիսի գրառման մեջ կախված է այն բանից, թե ինչ տեղ է այն զբաղեցնեւմ: Եթե 4 թվանշանը գրված է վերջում, ապա այն նշանակում է չորս միավոր, եթե նախավերջում` չորս տասնյակ, եթե վերջից երրորդ տեղում` ապա չորս հարյուրյակ և այլն:
  6. Ամենամեծ թիվը, որ դուք առայժմ կարող եք անվանել, 999 999 999-ն է` ինը հարյուր իննսունինը միլիոն ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինը: Դրան հաջորդող բնական թիվն անվանում են միլիարդ և նշանակում 1 000 000 000:

Комментариев нет: