Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Էկոլոգիա. Показать все сообщения

пятница, 17 июня 2016 г.

ՀՀ Էներգետիկա

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 -2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002-2010թթ-ին բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը` տարեկան 5.1% միջինացված ցուցանիշով, ընդ որում` բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560230/2008թ./մինչև 595581/2010թ./: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողեց նաև մեր երկրի տնտեսության աճի տեմպերի վրա, ինչի հետևանքով` 2009թ.-ին 2008թ-ի նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է շուրջ 7.4%,- ով, իսկ բնական գազի սպառումը` շուրջ 20.3%-ով: 2011թ-ի առաջին եռամսյակում 2010թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ տեղի է ունեցել ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ: Էլեկտրաէներգիայի սպառման աճը կազմել է մոտ 5.85%, իսկ բնական գազինը` 6.6%:
Մարդկության զարգացմանը համընթաց ավելանում է էներգիաից կախումը: Պետության համար կարևոր մի շարք ճյուղեր ուղակիորեն կախվածություն ունեն էներգիաից և առանց դրա տնտեսությունը չի կարող նյութական արտադրանք տալ : Կենցաղում մարդիկ ուղակի կախվածություն ունեն լույսից և էլեկտրաէներգիաից : Ինչպես ուրիշ երկրներ այնպես ել ՀՀ -ն առանց էներգիաի չի կարող զարգանալ : ՀՀ - ում ստացվող ամբողջ նյութական արտադրանքը առանց էլեկտրաէներգիաի չի կարող լինել : ՀՀ - ում էլեկտրաէներգիա ստանում են ՀԷԿ- երից, ՋԷԿ-երից և ԱԷԿ - ներից : ՀԷԿ-երը կառուցվում են մշտական հոսք և թեքություն ունեցող գետերի վրա : ՀԷԿ-երը համեմատաբար քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին , սակայն դրանք ել են ունենում իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ամբարտակներ և ջրամբարներ կառուցելու հետևանքով մեծ քանակությամբ հողային զանգվածներ անցնում են ջրի տակ , խախտվում է տվյալ տարացքի կենդանական կյանքը , իսկ ամբարտակների վթարների պաճաոով ջրհեղեղներ են առաջանում , ՀՀ -ում և մի շարք այլ երկրներում ամենաշատ էլեկտրաէնեգիա ստանում են հենց ՀԷԿ-երց, այն համեմատաբար էժան է : ՀՀ-ում ամենաշատ էլեկտրաէներգիա ստացվում է Հրազդան գետի վրա կառուցվաց Հրազդանի ՀԷԿ-ից : ՋԷԿ-երը աշխատում են վառելանյութով , վառելիքի այրման հետևանքով առաջանում է էներգիա : Բայց այս եղանակով էներգիա ստանալը բավականաչափ մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին , վառելիքի այրման ընթացքում մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում , ինչը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի և գլոբալ տաքացման : ԱԷԿ - ները աշխատում են ռադիոակտիվ նյութերով ինչպիսին է օրինակ ուրանը : ԱԷԿ-ների դեբքում այն ավելի թանկ է և ավելի շատ է վնաս հասցնում շրջակա միջավայրին:
ՀՀ-ում այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղեր: Ճյուղերից մեկը դա արևային էներգիայի ստացումն է, բայց հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները կարող ենք ասել որ Հայաստանում արևային էներգիա ստանալը էֆեկտիվ չի լինի: Մյուս հիմնական ճյուղը դա ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումն է: Մենք կարող ենք ասել, որ ուրիշ էներգիայի աղբյուրների(ՋԷԿ) հետ համեմատած մենք հաջող գործոնեություն ենք ծավալում: Այսօր Հայաստանում կան 140-ից ավել ՀԷԿ-էր։


Աղբյուր՝ 1234

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

    

Պետք չէ շատ հպարտանալ բնության նկատմամբ մեր հաղթանակներով: Ամեն մի այդպիսի հաղթանակից նա պատժում է մեզ:
Ֆրիդրիխ Էնգելս

суббота, 30 января 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում էէներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որըթերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամանուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբստորջրյա էկոհամակարգերի։Էկոհամակարգում կարելի է առանձնացնելերկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ  (օրգանիզմներ, որոնքէներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Ինչպես ցանկացած ասպեկտում, էկոհամակարգերի դեպքում նույնպես մարդն ունենում է իր ազդեցությունը: Անտառի օրինակը այն կարող է արտացոլվել անտառահատումներում կամ անտառատնկումներում: 

Մեզ շրջապատող էկոհամակարգի վառ օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվողձկների,բույսերի հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝կենսացենոզը։ Որպեսէկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները,քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:


Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանիօրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ:


Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:

Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:


Բնական աղետներ

Աղետը երկրագնդում որոշակի փոփոխությունների հետևանքով առաջացած երևույթ է, որը պատճառում է ավերածություններ, մարդկային զոհեր, տուժածներին ինչպես` ֆիզիկան, այնպես էլ հոգեկան վնասներ: Կատարվածը աղետ է համարվում այն դեպքում, երբ վնաս է հասցվում անձամբ մարդուն` վերջինիս գույքին, կամ առողջությանը, հակառակ դեպքում այն դիտարկվում է որպես բնական երևույթ: Այսինքն, եթե դիտվել է բնական երևույթ, բայց արդյունքում մարդկային զոհ չկա, ուրեմն այն աղետ չէ: Կարելի է առանձնացնել մի քանի տեսակի աղետներ` բնական, տեխնածին, տրանսպորտային, տիեզերական, սոցիալական: Բնական աղետները ըստ ձևի շատ տարբեր են լինում: Օրինակ ցունամիներ, երկրաշարժեր և այլ աղետներ:Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի՝

1.Կանխատեսելի երկրաշարժեր
2.Անկանխատեսելի երկրաշարժեր 

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։

Աղբյուր 123456

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Լավ է այնտեղ, որտեղ մենք դեռ ոտք չենք դրել, բայց վատ այնտեղ, որտեղ արդեն հասցրել ենք լինել:


Մենք ապրում ենք մի միջավայրում, որը ստեղծել ենք ինքներս։ Մենք ինքներս ենք ընտրում
ինչպիսի միջավայրում ապրել, և մենք մեր ընտրություն արդեն կատարել ենք։ Մենք ապրում ենք խիստ անառողջ միջավայրում, որը նաև մեծ ազդեցություն է ունենում մեր առողջության և ապրելակերպի վրա։ Մեր ամենակարևոր և ամենաբարդ խնդիրը դա օդի աղտոտվածությունն է։ Clean air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտվածության պատճառով յուրաքանչյուր տարի ասիայում մահանում է 800.000 մարդ։ Օդի աղտոտվածության պատճառներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կենցաղը, փոխադրամիջոցները։
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
Ես մեծ դեր ունեմ իմ միջավայրի աղտոտման հարցում։ Ամենամեծ խնդիրը մեզ համար հենց ինքներս մենք ենք, մենք չենք կարողանում կառավարել մեզ, դրա համար էլ չենք կարողանում կառավարել նաև բնությունը, մեր բնությունը։ Ես կարող եմ վստահ ասել, որ ես չեմ աղտոտում իմ միջավայրը։ Մեր խնդիրը այն է, որ մենք չենք անում այն, ինչը պահանջում ենք մյուսներից։ Բոլորս էլ պետք է հիշենք, որ ամեն ինչ սկսվում է հենց մեզնից, ու մաքրել էլ պետք է սկսել հենց մեզնից։ Քանի, որ ամենանհանգստացնող խնդիրը մարդկանց համար դա իրենց ֆինանսներն են, ուրեմն պետք է սկսել հենց է այդտեղից։ Պետք է տուգանքներ սահմանել փողոցում աղբ թափելու, ծառերը հատելու համար։ Ինձ թվում է, որ այդպես բոլոր կսկեն խնայել իրենց գումարները։


Մենք չպետք է համեստություն ակնկալենք բնությունից ,այն ամենից հետո,ինչ արել ենք բնությանը:          


среда, 24 декабря 2014 г.

Մթնոլորտ

Այժմ Էկոլոգիական ամենակարևոր խնդիրներից մեկը օդի աղտոտումն է:
2020-թ. սկսած տարեկան 3,6մլն մարդ կմահանա օդի աղտոտվածությունից, այդպիսի եզրահանգման են եկել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպան փորձագետները։
Clean air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտվածության պատճառով յուրաքանչյուր տարի ասիայում մահանում է 800.000 մարդ, այդ մասին հայտնում է ozemle.net կայքը, իսկ ամբողջ աշխարհում ավելի քան 20 մլն, այդ մասին տեղեկացնում է Russia Today-ը՝ CNN-ին հղումով։ Աղտոտվածության ամենաբարձր մակարդակը տիրում է Արևելյան Ասիայում, որից հետո գալիս են Հնդկաստանը և Հարավարևելյան Ասիան։ Սակայն արևմտյան երկրներում նույնպես զոհեր են լինում ծխի և փոշու պատճառով։
Մթնոլորտի աղտոտումը լինում է տեղական ու գլոբալ: Տեղական աղտոտումը գլխավորապես, կապված է քաղաքների ու խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների առկայության հետ: Մարդկությանը վաղուց հայտնի է այս կարգի աղտոտման մասին: Օրինակ՝ նաիրիտի քիմիական գործարանը, Երևանի մաքուր երկաթի գործարանը և այլն։ Նաիրիտի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհից շրջակա միջավայրը անմիջապես ծածկվում է սև թանձր ծխով, դա շատ զգալի էր հատկապես Նայրիտից 3-4 կանգառ հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի հրապարակում: Այդ թաղամասերը խտաբնակ են, կան բազմաթիվ դպրոցներ և մանկապարտեզներ: Մթնոլորտ են նետվում քիմիական նյութերի այրումից առաջացած քաղցկեղածին դիօքսիններ և այլ թունավոր նյութեր, որոնք ոչ միայն աղտոտում են մթնոլորտը այլև միաժամանակ վտանգում են բնակչության առողջությունը:
Օդի աղտոտվածության պատճառներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կենցաղը, փոխադրամիջոցները։
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
Բրիտանական Lancet բժշկական պարբերականում հրապարակված վերջին հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ օդի ուժեղ աղտոտվածություն ունեցող տարածաշրջաններում բարձր է սրտի կաթվածից մահանալու վտանգը։ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրապարակված մեկ այլ հետազոտության արդյունքների մեջ ասվում է, որ օդի աղտոտվածության պատճառով Չինաստանում կյանքի տևողությունը կրճատվել է 5.5 տարով։ Իսկ ինչ վերաբերում է մթնոլորտը աղտոտումից պահպանելուն պետք է շատացնել բուսականութուն և դրա հետ մեկ տեղ պահպանել այն։





Աղբյուրներ՝   http://life.mediamall.am/?id=39258
                        http://www.slideshare.net/GevSon/ss-28727867
                        http://www.slideshare.net/Annagspoyan/ss-16066675
                        http://www.slideshare.net/67gayane/ss-12718848
                           
                        












понедельник, 22 декабря 2014 г.

Էներգակիրներ

Ամենալայն կիրառություն ունեցող վառելիքային ռեսուրսներն են նավթը, բնական գազը և ածուխը:Տնտեսական առումով վառելիքային ռեսուրսները անփոխարինելի են: Ժամանակակից տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց էներգիայի:Գիտնականների հաշվարկներով, եթե նոր հանքավայրեր չհայտնաբերվեն, և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա նավթի պաշարները մարդկությանը կբավականացնեն ևս 40 տարի, գազի պաշարները` 70 տարի, իսկ ածխինը մոտ 400 տարի:

Նավթ


Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, կարևորագույն օգտակար հանածո է։ Նավթի պաշարներով ամենահարուստը Վենեսուելան է: Միայն աշխարհի 6 երկրներն են օժտված նավթային պաշարներով, որոնք գերազանցում են 10 մլրդ տոննան` Սաուդյան Արաբիան 43.18 մլրդ տոննա, Իրաքը 18.7 մլրդ տոննա, Արաբական միացյալ Էմիրաթները 15.98 մլրդ տոննա, Քուվեյթը 15.81 մլրդ տոննա, Իրանը 15.47 մլրդ տոննա, Վենեսուելլան 11 մլրդ տոննա, Ռուսաստանը 8 մլրդ: Նավթ արդյունահանվում է աշխարհի գրեթե 70 երկրներում, և ներկայիս պաշարների դեպքում այն կբավականացնի մոտ 40 տարի: Նավթից են ստանում մազութ, բենզին, ասֆալտ և այլն: Մթնոլորտն աղտոտող առաջին նյութը համարվում է ածխաթթու գազը, որն առաջանում է նավթի այրումից: Բացի այս նավթը տեղափողվում է նավթամուղներով և նավերով: Նավթամուղները անցնում են օվկիանոսների միջով և օվկիանոսների ջրերի աղտոտման ռիսկը մեծ է լինում: Օվկիանոսները կարող են աղտոտվել նաև նավերի վթարի հետևանքով: Չմշակված նավթը ջրից թեթև է և այն լցվելով օվկիանոս բարձրանում է օվկիանոսի մակերեևույթ և խոչնդոտում ջրային կենդանիների և բույսերի հետագա զարգացմանը: Նավթի և նրան ուղեկցող գազերի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում: Երբեմն ջրհոր փորելիս գետնի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով, մուգ, յուղանման հեղոyւկ: Այդ հեղուկը և նրա հետ դուրս եկող գազերն ունեին մի հրաշալի հատկություն՝ այրվում էին: Հին ձեռագրերում հիշատակվել են Պարսկաստանի և Հնդկաստանի այրվող կրակները: Հողից դուրս եկող այս հանելուկային կրակների պատվին կառուցվել են տաճարներ: Չինաստանում նավթն ու գազն օգտագործվում էին լույս և ջերմություն ստանալու համար: Նավթի չորացումից ստացվող պինդ նյութը՝ ասֆալտը, որպես անջրաթափանց և կապակցող նյութ, օգտագործվել է Բաբելոնյան աշտարակի շինարարության մեջ։ Հունաստանում նավթի, ծծմբի և բորակի խառնուրդն օգտագործում էին ռազմական գործում՝ «հրե նետեր» պատրաստելու համար: Բժիշկ Հիպոկրատը (մ. թ. ա. 460–377) շատ դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործում էր նավթ: XII–XIII դարերում նավթն օգտագործվում էր որպես բուժիչ միջոց՝ մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքերում: Դեռևս I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու նպատակով սկսել են թորել: Սակայն նավթի թորման առաջին գործարանը կառուցվել է 1823 թ-ին Մոզդոկի մոտ: 1873 թ-ին արդյունաբերող հայ ձեռնարկատեր Ա. Թավրիզովը ստեղծել է նավթի անընդհատ թորման սարքը, որը ժամանակակից բազմաստիճան թորման՝ ռեկտիֆիկացման սարքի նախատիպն էր:


Բնական գազ


Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր): Աշխարհում էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Այս երեք նյութերից (գազ, ածուխ, նավթ) ամենամաքուրը այրվում է բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Այն տեղափոխվում է խողովակաշարներով: Տրանսպորտային միջոցները սկսել են աշխատել բնական գազով, քանզի այն ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը։

Ածուխ

Ածուխը պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր, Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ, ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխն այրվում է և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան։ Ածուխը հրաշալի վառելանյութ է, օգտագործվում է նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:



Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

էներգիայի այլընտրանքային աղբյուրները մթնոլորտի համար ամենաանվտանգ աղբյուրներն են։

Արեգակնային էներգիա

Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք:

Մակընթացային էներգիա

Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:


Աղբյուրները` Անի Գասպարյանի բլոգ
                           Էնցիկլոպեդիա
                           Էմանուել Ագջոյանի բլոգ
                           Վիքիպեդիա
                           Սոնա Խաչատրյանի բլոգ
                            Հայկական Սովետական հանրագիտարան