четверг, 6 февраля 2014 г.

Վահան Տերյան



Քանի, որ դպրոցում Տերյանի օրերն էն սկսվել սկսեցինք կարդալ ու ծանոթանալ Տերյանին։ Ինձ համար հետաքրքիր էր Տերյան կարդալ, մի տեսակ հարազատ էր։ Դուր եկավ ինձ իր բանաստեղծությունները, նամակները և այլն, սիրեցի Տերյանին։ Տերյան մինչև այս օրերը շատ եմ կարդացել։ Անգիր սովորելու համար շատ բանաստեղծությնուններ կարդացի, բոլորը լավնեն, չէի կարողանում կողմնորոշվել թե, որը պետք է սովորեմ, փնտրեցի, փնտրեցի, գտա ու սովորեցի երկուսը։

Անծանոթ Աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


Комментариев нет: