вторник, 1 апреля 2014 г.

Եղիշե Չարենց (նախագծի ամփոփում)

Եղիշե Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին


Արփենիկ Չարենց "Հուշեր Հայրիկիս մասին"

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ
Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ
Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:
Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌՈւ որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:
- Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.
- Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:
Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:
- Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:
Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:
- Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:
- Աբով,- ասացիր:
- “Աբովն” ի՞նչ է,- նորից հարցրի:
- Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր: Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ
Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:
Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

Առաջադրանք 3-  «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը նվիրված էր Ամենուհի Տիգրանյանին
Առաջադրանք 4-Տեսադարան բաժնց դիտել եմ <<Տաղ անձնական>> տեսանյութը։ Թերությունները սրանք էն՝ նկարները կրկնվում են, ձայնագրության որակը այդքան էլ լավը չի։
Առաջադրանք 7
Ի՞նչ բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Կյանքը, Հարդագողի ճանմփորդները, Տաղ անձնական, Ու վառվո՜ւմ է օրերում սիրտս, առավոտ, անկումների սարսափից, դու իմ գարնան առավոտ, Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ, Երբ էս հին աշխարհը մտա, նոր լույս ծագեց աշխարհին, Նո՛ւյնն է կարոտս հիմա, ամբոխները խելագարված, Դու – հողմային մշուշ ու մահ, Իմ մահվան օրը կիջնի լռություն, Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ, հեռացումի խոսքեր, մահվան տեսիլ, մորս համար գազել, Էլի գարուն կգա, կբացվի վարդը,Հայաստանին, հայրենիքում, անքննություն․ լուսամփոփի պես աղջիկ, մարիոնետկա։

Ձայնադարանից և Երգադարանից ի՞նչ լսեցիք

Տաղ անձնական

Ո՞ր բանաստեղծությունները սովորեցիք անգիր

Տաղ անձնական, Լուսամփոփի պես աղջիկ, էլի գարուն կգա, մորս համար գազել, երբ էս հին աշխարհը մտա, անքննություն, մարիոնետկա

Комментариев нет: