вторник, 16 сентября 2014 г.

Թեեւ ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ



Եթե ես դատապարտված եմ, ապա ոչ միայն մահվան, այլեւ պայքարին մինչեւ մահը:
Ամեն ինչ, այդ թվում սուտը ծառայում է ճշմարտությանը: Ստվերները չեն կարող հանգցնել արեւը:
Երջանկությունը բացառում է ծերությունը: Նա, ով ի վիճակի է տեսնել հրաշալին, չի ծերանում:
Անհրաժեշտություն չկա դուրս գալու տնից: Նստիր տանը, սեղանի մոտ եւ լսիր, անգամ մի լսիր, այլ սպասիր, եւ աշխարհը կբացվի քո առաջ, այն այլ կերպ չի կարող:
Ամեն ինչ վայրկյանի մեջ է: Նրանով է որոշվում կյանքը: Գիրքը պետք է կացին լինի` մեր մեջ սառած ծովը ջարդելու համար: Մարդիկ հիմնականում այդքան էլ չար չեն: Մարդիկ ուղղակի վատ արարքներ են գործում եւ իրենց վրա մեղք վերցնում, որովհետեւ չեն գիտակցում իրենց արարքների հետեւանքները: Նրանք լուսնոտներ են, ոչ թե չարագործներ:
Վանդակը գնում է թռչուն փնտրելու:
Կյանքն անընդհատ շեղում է մեր ուշադրությունը, եւ մենք չենք էլ հասկանում, թե կոնկրետ ինչից է շեղում: Թեեւ ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ:

Աղբյուրը՝ <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան

Комментариев нет: