воскресенье, 25 января 2015 г.

Կյանքի պարզ կանոններ Պյոտր Մամոնովից




1. Մի նեղացրեք մարդկանց և մի նեղացեք ուրիշներից։
2. Ասեք <<Ես քեզ սիրում եմ>>, անգամ, երբ ամբողջությամբ վստահ չեք դրանում, ասեք դա հաճախ։
3. Որքան հնարավոր է հաճախ հպվեք ձեր սիրելի մարդուն։
4. Միշտ նայեք զրուցակցի աչքերին։
5. Մի վախեցեք փոփոխություններից, բայց դրանք շատ մի ցանկացեք։
6. Գնացեք փոխզիջումների։
7. տոն դարձրեք ամեն մի իրադարձություն։
8. Երբեք մի բարկացեք ուրիշների վրա, մի քննադատեք ուրիշների ճաշակը։
9. Գնացեք Աստծո մոտ, ձնտրեք Աստծուն, անգամ, երբ դուք նրան չեք հավատում։
10. Նվագեք երաժշտություն, երգեք ձեր սիրած երգերը որքան հնարավոր է հաճախ։
11. Գնացեք համերգների։
12. Քուն մտեք ժպիտով։
13. Միշտ շնորհավորեք ընկերների ծննդյան տոները։
14. Նվերներ տվեք։
15. Զանգեք ծնողներին։
16. Հաճախ ձեզ ժպտացեք հայելու մեջ։
18. Մի վախեցեք ծիծաղելի թվալուց։
19. Անտեղյակությունն ու աղքատությունը մի ընդունեք որպես արատ։
20. Մի սովորեցրեք ուրիշներին, թե ինչպես իրենք վարվեն սեփական կյանքում։
21. Պահեք օրագիր։
22. Կյանքն ամենևին էլ հանգստաայր չէ։
23. Կիսվեք գիտելիքներով։
24. մտածեք սիրելիների մասին։
25. Եթե ունեք մորուք - սափրեք, եթե ոչ - աճեցրեք։ Փոխվեք։
26. Խախտեք կանոնները։
27. Մնա ինչպես կաս։
28. Մի նայիր հեռուստացույց։
29. Թույլ տվեք ուրիշներին հոգ տանել ձեր մասին։
30. Փնտրեք բոլորի մեջ լուսավոր կողմ։
31. Ուրախությամբ խոսեք ձեր տեսած ֆիլմերի և լսած երաժշտության մասին։
32. Զբաղվեք սիրով միայն սիրելի մարդու հետ։
33. Մի ամաչեք ձեր պատանեկական բանաստեղցություններից։
34. Մի վախեցեք մահից, բայց զգուշացեք մտերիմներին կորցնելուց։ Այլևս ոչնչից մի վախեցեք։
35. Անխոհեմ եղեք ամեն ինչի նկատմամբ, բացի երեխաներից։
36. Զարմացեք աշխարհով։
37. Մի խաղացեք դոմինո։
38. Հավատացեք ձեզ։
39. Արձակուրդներին անջատեք բջջային հեռախոսները։
40. Մի գնացեք համերգ և կինո մենակ։
41. Միշտ ասեք <<Շնորհակալություն>>։
42. Լուսանկարեք ընկերներին։
43. Պահեք նրանց ովքեր ձեզ սիրում են։
44. Եղեք լավագույնը սիրելի մարդու համար։
45. Մի վատաբանեք այն ինչ անում եք և մի քննադատեք ուրիշների ընտրությունը։
46. Միշտ հետաքրքրվեք ձեզ հարազատ մարդկանց ընտանիքի անդամների որպիսության մասին:
47. Ժամանակ մի վատնեք այն մարդկանց վրա, ովքեր ձեր հանդեպ անտարբեր են։
48. Մի ստեք ծնողների և բժշկին։
49. Սովորեք պարտվել և չզղջալ դրա համար։
50․ Մի ասեք ուրիշների մասինը վատը։


Комментариев нет: