четверг, 7 мая 2015 г.

Եթե որոշեմ Հայ գրականություն կարդալ, Իսահակյան չեմ ընտրի

Ինձ դուր է գալիս Իսահակյանը, մի տեսակ նման չի մնացածին, տարբերվում ա։ Պատկերավոր ա, սիրուն ա, տարբերվող ա։ Իսահակյանի գրածների մեջ կա սկիզբ, բայց իմ կարծիքով վերջ չկա, մի տեսակ կիսատ ա ստացվում, կամ ես չեմ հասկանում։ Ինձ դուր ա գալիս Իսահակյանը, բայց դեպի իրեն չի ձգում, եթե որոշեմ, հայ գրականությունից ինչ-որ  բան կարդալ, համոզված եմ, որ համացանցում Իսահակյանի գրվածքներից չեմ փնտրի, որ կարդամ։ Հիմնականում փորձում եմ տրամադրության հետ համահունչ բան կարդալ, բայց Իսահակյանի մեջ տրամադրություն չկա։ Տպավորություն կա, ոնց-որ մեր դարի գրող լինի, մեր դարի մասին խոսի։ Երևի նրանից ա, որ թեմաները դեռ արդիական են, շոշափվում են, օրինակ հենց <<Լիլիթը>>, խոսվում էր Լիլիթը ու Ադամի մասին, նույն պատմությունը կարող էր լինել հենց մեր մասին, տենց պատմությունները քիչ չեն։ Կամ <<Չինական պարիսպի երգը>>, էլի ոչ մի տրամադրություն, ոչ մի զգացմունք, ոչ մի բան, լիքը նախադասություններ, ու լիքը տառեր։

Комментариев нет: