среда, 8 января 2014 г.

Այրվող Գրադարան


ՄԻ մեծ գրադարան սկսում է այրվել և այդ այրվելուց հետո ընդամենը մի հին ձեռագիր գիրք է անվնաս մնում: Այդ գիրքն էլ ավերակների մեջից գտնում է մի աղքատ մարդ, ով ուրախանում է, քանի որ կարող էր թերթերն այրել ու տաքանալ:
Բայց մինչև գիրքն այրելը, աղքատը որոշում է աչքի տակով անցկացնել գիրքը: Առաջին իսկ էջը բացելիս տեսնում է, որ գրված են հետևյալ խոսքերը` Այն մարդը, ով ծովի ափին կգտնի տաք քարը, կունենա կյանքում այն, ինչի մասին երազել էր:
Աղքատը մտածում է, որ էլ կորցնելու ոչինչ չունի, ավելի լավ է գնալ տաք քարի ետևից: Նա քանդում էր ափը, բարձրացնում քարերը մեկը մյուսի ետևից ու նետում ծովը, քանի որ նրանք սառն էին: Անցան օրեր, ամիսներ, տարիներ, վերջիվերջո նրա ձեռքը դիպավ տաք քարին: Նա վեր բարձրացրեց այդ քարը ու կրկին նետեց ծովը, ուշադրություն չդրաձնելով, որ այն այրում էր ձեռքերը:
Շատերն են այսպես: Նրանց կյանքը նման է այս մարդու կյանքին, ով անընդհատ փնտրում է, փնտրում է, բայց ցավոք չի էլ գիտակցում, որ հնարավորություններն իր ձեռքի մեջ էին, ուղղակի պետք էր օգտվել:

Մարդիկ սովոր են փնտրել, այլ ոչ թե գտնել, ԳՏԵՔ, դա է հաջողությունը:

2 комментария:

grigor khachatryan комментирует...

Պիկասոն ասում էր ես չեմ փնտորմ ես գտնում եմ,գիտեիր?

Unknown комментирует...

Չէ, չգիտեի