среда, 1 октября 2014 г.

Մեկ ամիս Գեղարվեստի ավագ դպրոցում



Նորից Գեղարվեստ, բայց արդեն ավագ դպրոց։ Շուտ սիրեցի, շուտ հարմարվեցի դպրոցին, դե երևի թե միջավայրից է։ Տարին սկսվեց հետաքրքիր, այս ամսվա ընթացքում ունեցանք եռօրյա ճամբար դեպի Բյուրական, դե քանի, որ համարյա ոչ ոքի չէի ճանաչում, սա լավ առիթ էր ծանոթանալու նոր ընկերներիս հետ։ Ամիսը հետաքրքիր  էր նաև նկարիչների համար՝ ունեցանք շատ հետաքրքիր WorkShope(վարպետության դաս), ամեն ինչ հետաքրքիր էր, գեղեցիկ, իսկ վերջում ունեցանք անակնկալ ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին նաև իմ նկարները։ Վարպետության դասը անցկացնում էր Գերմանիայում ապրող մեր հայրենակիցը՝ Գագիկ Բաբայանը, ում ցուցահանդեսի մասին խոսել եմ իմ նախորդ նյութում։ Նոր վարպետության դասը կսկսվի հոկտեմբերի 14-ին։ Այսքանը, իսկ շարունակություն կպատմեմ հաջորդ նյութում։

Комментариев нет: