четверг, 20 ноября 2014 г.

Մարդու պահանջմունքների, դրանք բավարարող բարիքների և այլի մասին





Ողջույն։ Մենք բոլորս ունենք պահանջմունքներ և դրանք բավարարելու համար մեզ հարկավոր են բարիքներ, որոնք ի տարբերություն պահանջմունքների սահմանափակ են։ Բարիքները լինում են նյութական և ոչ նյութական, որոնք ստեղծված են բնության և մարդու կողմից։ Բարիքները բավարարում են մարդու պահանջմունքները։ Մենք ունենք տարբեր բնույթի պահանջմունքեր սկսած փողից, և չվերջացրած։ Օրինակ պահանջմունքներ են՝ սերը, հարգանքը (որն ինձ թվում է պետք չէ պահանջել, փորձեք այն վաստակել), գումարը, հագուստը, սնունդը և այլն։ Անգամ մեր երազանքներն (չեմ սիրում այս բառը) ու նպատակներն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են բարիքներ, ապագայում մենք բոլորս էլ մեզ համար կնտրենք մասնագիտություն ու լավ մասնագետ լինելու համար մեզ անհրաժեշտ է ընդունվել համալսարան (իրականում դա բավարար չէ), և համալսարան ընդունվելու համար մեզ նույնպես անհրաժեշտ են որոշակի բարիքներ, օրինակ՝ գումար (ամեն դեպքում)։ Փողը և բարիք է, և բարիքներ ձեռք բերելու միջոց։ Մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում ձգտում է բավարարել սեփական պահանջմունքերը։ Պահանջմունքները, որոնք մարդը ձգտում է բավարարել և ունի այն բավարարելու համար բավարար միջոցներ կոչվում են պահանջարկներ։

Սպառողական զամբյուղ
Սպառողական զամբյուղը դա ամսվա կամ տարվա ընթացքում անհատի ծախսած գումարն է իր անձական կարիքների վրա: Քանի, որ ես 13 տարեկան եմ, սովորում եմ և դեռևս չունեմ մշտական աշխատանքի իրավունք այդ պատճառով իմ եկամուտները հանդիսանում են ծնողներս։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և ուսման համար ամսեկան վճարում եմ 13.000 դր։ Դպրոց գալու և դպրոցում սնվելու համար նախատեսված գումարը ամսեկան կազմում է մոտավորապես 13.000 դր։ Ես նկարում եմ և դրանով բավարարում եմ իմ ոչ նյութական պահանջմունքերը, նկարելն իմ հոբբին է, բայց ոչ  ապագա մասնագիտություն։ Վերջերս ցուցահանդեսում վաճառվեց նկարներիցս մեկը, և դրանով բավարարվեց նաև իմ նյութական պահանջմունքերը, իսկ նկարներ նկարելու համար ինձ անհրաժեշտ են որոշակի բարիքներ՝ թուղթ, մատիտ, վրձին և այլ, այդ ամենի համար ես ամսեկան ծախսում եմ մոտավորապես 8.000 դր.։

Комментариев нет: