среда, 14 января 2015 г.

Դինո Բուցցատի «Առնետները»

Առաջին հայացքից պատմվածքը շատ պարզ է, առնետների, մարդկանց ու անցյալում ինչ-որ մեկից գնված ամառանոցի մասին, բայց պատմվածքն ինչքան պարզ է այնքան էլ բարդ, եթե միտքը միայն դա լիներ կստացվեր հեքիաթ՝ վատ հեքիաթ։ Այստեղ խոսվում էր մարդու վախերի, անգործության և այլնի մասին։
Իմ կարծիքով առնետը վախի խորհրդանիշն է։ Առնետները մարդկանց խնդիրներն են, դրանք պետք է լուծել այլ ոչ թե թաքցնել, որքան փորձում ես դրանք թաքցնել այնքան ավելի շատ են դրանք մեծանում ու ի վերջո հենց քո առնետներն են քեզ փակում քո վախի վանդակում։

Комментариев нет: