понедельник, 22 декабря 2014 г.

Էներգակիրներ

Ամենալայն կիրառություն ունեցող վառելիքային ռեսուրսներն են նավթը, բնական գազը և ածուխը:Տնտեսական առումով վառելիքային ռեսուրսները անփոխարինելի են: Ժամանակակից տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց էներգիայի:Գիտնականների հաշվարկներով, եթե նոր հանքավայրեր չհայտնաբերվեն, և հայտնաբերված հանքավայրերն էլ շահագործվեն ներկայիս տեմպերով, ապա նավթի պաշարները մարդկությանը կբավականացնեն ևս 40 տարի, գազի պաշարները` 70 տարի, իսկ ածխինը մոտ 400 տարի:

Նավթ


Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, կարևորագույն օգտակար հանածո է։ Նավթի պաշարներով ամենահարուստը Վենեսուելան է: Միայն աշխարհի 6 երկրներն են օժտված նավթային պաշարներով, որոնք գերազանցում են 10 մլրդ տոննան` Սաուդյան Արաբիան 43.18 մլրդ տոննա, Իրաքը 18.7 մլրդ տոննա, Արաբական միացյալ Էմիրաթները 15.98 մլրդ տոննա, Քուվեյթը 15.81 մլրդ տոննա, Իրանը 15.47 մլրդ տոննա, Վենեսուելլան 11 մլրդ տոննա, Ռուսաստանը 8 մլրդ: Նավթ արդյունահանվում է աշխարհի գրեթե 70 երկրներում, և ներկայիս պաշարների դեպքում այն կբավականացնի մոտ 40 տարի: Նավթից են ստանում մազութ, բենզին, ասֆալտ և այլն: Մթնոլորտն աղտոտող առաջին նյութը համարվում է ածխաթթու գազը, որն առաջանում է նավթի այրումից: Բացի այս նավթը տեղափողվում է նավթամուղներով և նավերով: Նավթամուղները անցնում են օվկիանոսների միջով և օվկիանոսների ջրերի աղտոտման ռիսկը մեծ է լինում: Օվկիանոսները կարող են աղտոտվել նաև նավերի վթարի հետևանքով: Չմշակված նավթը ջրից թեթև է և այն լցվելով օվկիանոս բարձրանում է օվկիանոսի մակերեևույթ և խոչնդոտում ջրային կենդանիների և բույսերի հետագա զարգացմանը: Նավթի և նրան ուղեկցող գազերի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում: Երբեմն ջրհոր փորելիս գետնի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով, մուգ, յուղանման հեղոyւկ: Այդ հեղուկը և նրա հետ դուրս եկող գազերն ունեին մի հրաշալի հատկություն՝ այրվում էին: Հին ձեռագրերում հիշատակվել են Պարսկաստանի և Հնդկաստանի այրվող կրակները: Հողից դուրս եկող այս հանելուկային կրակների պատվին կառուցվել են տաճարներ: Չինաստանում նավթն ու գազն օգտագործվում էին լույս և ջերմություն ստանալու համար: Նավթի չորացումից ստացվող պինդ նյութը՝ ասֆալտը, որպես անջրաթափանց և կապակցող նյութ, օգտագործվել է Բաբելոնյան աշտարակի շինարարության մեջ։ Հունաստանում նավթի, ծծմբի և բորակի խառնուրդն օգտագործում էին ռազմական գործում՝ «հրե նետեր» պատրաստելու համար: Բժիշկ Հիպոկրատը (մ. թ. ա. 460–377) շատ դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործում էր նավթ: XII–XIII դարերում նավթն օգտագործվում էր որպես բուժիչ միջոց՝ մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքերում: Դեռևս I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու նպատակով սկսել են թորել: Սակայն նավթի թորման առաջին գործարանը կառուցվել է 1823 թ-ին Մոզդոկի մոտ: 1873 թ-ին արդյունաբերող հայ ձեռնարկատեր Ա. Թավրիզովը ստեղծել է նավթի անընդհատ թորման սարքը, որը ժամանակակից բազմաստիճան թորման՝ ռեկտիֆիկացման սարքի նախատիպն էր:


Բնական գազ


Բնական գազերը երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններն են: Բնական գազի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են ԱՄՆ-ում, Ալժիրում, Իրանում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում (Արևմտյան Սիբիր): Աշխարհում էներգիայի պահանջարկի ավելի քան 20 տոկոսը բավարարում է բնական գազը։ Այս երեք նյութերից (գազ, ածուխ, նավթ) ամենամաքուրը այրվում է բնական գազը: Այն գրեթե չի աղտոտում բնությունը: Այն տեղափոխվում է խողովակաշարներով: Տրանսպորտային միջոցները սկսել են աշխատել բնական գազով, քանզի այն ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր: Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք լայնածավալ օգտագործելու դեպքում, էականորեն կնվազի մոնոլորտի ջերմոցային էֆեկտը։

Ածուխ

Ածուխը պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում` հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր, Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ: Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ: Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ, ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով: Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի: Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը: Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից, սինթեզում են իրենց կենդանի մարմինը: Արդյունահանված ածուխն այրվում է և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան։ Ածուխը հրաշալի վառելանյութ է, օգտագործվում է նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ:Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով: Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը:
Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում:



Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

էներգիայի այլընտրանքային աղբյուրները մթնոլորտի համար ամենաանվտանգ աղբյուրներն են։

Արեգակնային էներգիա

Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք:

Մակընթացային էներգիա

Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:


Աղբյուրները` Անի Գասպարյանի բլոգ
                           Էնցիկլոպեդիա
                           Էմանուել Ագջոյանի բլոգ
                           Վիքիպեդիա
                           Սոնա Խաչատրյանի բլոգ
                            Հայկական Սովետական հանրագիտարան 

1 комментарий:

Анонимный комментирует...

Ողջույն, բոլորին, ես Ադրիկ Վադիմն եմ, ով ապրում է Կուրգան քաղաքում, ուզում եմ ձեզ հետ միասին կիսել այստեղ, թե ինչպես է պարոն Բենջամինն ինձ օգնում 15000.000.00 ռուբլի վարկ ստանալու համար, որպեսզի սկսեմ իմ սննդի ըմպելիքների առաքումը `այն բանից հետո, երբ ես աշխատել եմ մի քանի հյուրանոցներ այստեղ, Կուրգանում, պարզապես ապրուստ վաստակելու, բայց դժբախտ եմ, ես դեռ դժվարանում էի վարձավճար վճարել, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ այժմ ես ինքս եմ աշխատում, երբ իմ խնամքի մեջ աշխատում են 5 աշխատողներ: Եթե դուք փնտրում եք ֆինանսական ազատություն, ես խորհուրդ կտամ ձեզ դիմել պարոն Բենջամինին հետևյալ էլ. Փոստով և ինչ հավելվածի համարը: Lfdsloans@outlook.com + 1-989-394-3740