вторник, 14 января 2014 г.

ԴիջիՊատում


Բարև,Ես Բելլա Մարտիոսյանն եմ: Մի փոքր կպատմեմ իմ ուսումնական տարվա մասին: Տարին շատ հագեցած էր` հետաքրքիր նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, ճամբար և այլն: Տարվա ընթացքում շատ նախագծեր եմ կատարել տարբեր առականերից՝ Հայոց լեզու, կենսաբանություն, ռուսերեն և այլն: Նախագծերից ամենա շատը ինձ դուր եկավ <<Մխիթար Սեբաստացու>> նախագիծը: Տարին ինձ համար արագ անցավ, ահա և վերջացավ նաև առաջին կիսամյակ: Ճամբարի ընթացքում կրթահամալիրում ամանորյա տրմադրություն էր տիրում: Մի քիչ ձեռքբերումներիս մասին. Տարվա ընթացքում ամենա մեծ ձեռքբերումս ընկերներս էին, բացի դպրոցից ունեցա նաև ուրիշ բնագավառում ձեռքբրումներ՝ պարի բնագավառում, պարում եմ արդեն շատ երկար ժամանակ՝ 7 տարի, դպրոցի հետ մեկ-տեղ ավարտում եմ նաև պարի դպրոցը, պարը չեմ կարծում, որ կշարունակ եմ որովհետև ունեմ նաև ուրիշ հետաքրքրությունները, բայց դրանց մասին չեմ խոսի: Այն ժամանակ բլոգս ինձ համար պարտականություն էր թվում, իսկ հիմա հաճելի զբաղմունք: Բլոգումս տեղադրում եմ դասերս, կատարածս նախագծերը, հետաքրքիր նյութեր և այլն: Սիրում եմ ամանորյա եռուզեռը, ձմեռային արձակուրդներն անցան ուրախ, հետաքրքիր, բայց և մեկ-տեղ առանց դպրոցի ու ընկերներիս ձանձրալի: Ամառային արձակուրդնեից շատ բան չեմ հիշում, հիշում եմ ամառային աշխատանքները դպրոցում: Սեպտեմբեր, մտա դպրոց ու...ու թվաց թե շփոտել եմ դպրոցը, դարձել էր անճանաչելի, անկեղծ ասած ինձ ընդհանրապես չուրախացրեց այն փաստը, որ մենք ընդհանուր պարապունքը պետք է անենք ավագ դպրոցից առանձին: Չեմ սիրում պլանավորել տարին, քանի որ այս տարին վերջինն է կրթահամալիրում հուսով եմ, որ այն կլինի ավելի լավը քան նախորդն էր:

Комментариев нет: