Показаны сообщения с ярлыком Հայոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց. Показать все сообщения

вторник, 2 февраля 2016 г.

Վահան Տերյան «Նամակ Մարթա Միսկարյանին»: Կետադրություն

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի, հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

воскресенье, 31 января 2016 г.

Առաջադրանք

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին, ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում,բանահյուսության մեջ,պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր),նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:
Գրաբարի խոսակցական տարբերակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը, Կոստանդին, Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,   Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն, երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի, հստակեցման,բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:
Արդի գրական արևելահայերենը պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ  քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:

  << Մեր լեզուն մեր հայրենիքն է>>:
Ավետիք Իսահակյան

<<Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:
Ջորջ Բայրոն,
անգլիացի բանաստեղծ

 <<Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն>>:
Անտուան Մեյե
ֆրանսիացի հայագետ

<< Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն>>:
Մուշեղ Իշխան,
բանաստեղծ

понедельник, 6 апреля 2015 г.

Առաջադրանքներ



1.Շարունակեք Լեոնիդ Ենգիբարյանի տեքստը՝ <<Ցլամարտիկը>>, այնպես արեք, որ ձեր տեքստը լինի գրագետ, ամբողջական, հետաքրքիր.

Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը։ Չնայած նրա բոլոր կարողություններին տղան բարի էր, նա չէր կարողանում սպանել։

2. Կետադրեք, անհատապես բացատրեք, թե ինչու եք այդպես կետադրել.

Հեյ՜ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ
Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

3. Բառարանից, համացանցային տարբեր էջերից դուրս գրեք հինգ դարձվածք, որոնց երբևէ չէիք հանդիպել, բացատրեք դրանք:

Ախորժակին քացախ-Զուր ակնկալություն
Ալուկուլ անել-ստացածը չվերադարձնել
Անարգանքի սյունին գամել-անարգել, քննադատել:
Ձայն բարբառո հանապատի-անարձագանք կոչ, առանց ուշադրության մնացած խոսք:
Լուն ուղտ շինել – բարդացնել

4. Բացատրեք դարձվածք հասկացությունը և փորձեք հասկանալ, թե ինչ է տալիս դարձվածքը լեզվին:

Խոսքի ոչ ուղիղ, փոխաբերական իմաստ։


5. Բառարանային-դարձվաձքային էքսկուս: Դուրս գրեք հետևյալ բառարանից ձեզ հետաքրքիր թվացող 15 դարձվածք իրենց բացատրություններով, փորձեք հետաքրքիր նյութի, պրեզենտացիայի, նկարի տեսքով ներկայացնել:

Սրտում դաղ չմնալ - դարդ ու ցավ չունենալ
Գագըր գագըր էնիել - առողջ լինել
Գագաթը դաթ անել - համեստ լինել
Ընտռոտ պատինճան - շատ տգեղ
Բաբերդ ծեծել - շատ խոսել
Ազգային հարց սարքել - խնդիրը բարդացնել։
Ադամ խաբվեցավ, դրախտե ինկավ - մարդ սխալակ է

пятница, 6 декабря 2013 г.

Ճանաչենք մեր պապերի ծննդավայրը՝ էրգիրը



Հիմա այն ինչը ես քեզ կպատմեմ ինձ պատմել է իմ տատիկը,դժվարությամբ բայց տատիկս հիշեց։Տատիկիս պապիկի պապիկի հայրը ունեցել է 11 որդի և 2 դուստր։Երբ որդիներից հինգը տեսել են,որ թուրքերը երկու աղջիկ են գողանում նրանք գնացել սպանել են յոթ թուրք և աղջիկներին ետ էն բերել Մուշ,որոշ ժամանակ հետո նրանց լուր են բերում որ նրանց են փնտրում և եթե բռնեն կսպանեն և նրանք հինգ եղբայրներով փախչում են Արցախ։Իսկ նրանց որդիները տեղափոխվել են Լոռի,Օձուն գ․ և հենց այնտեղ էլ հաստատել են իրենց բնակությունը,տատիկս նույնպես ծնվել է Օձունում։

Մի փոքր Մուշի մասին։
Մուշը գտնվում է Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշ գետի ափերին:Հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի Սասունի լեռները` Ծիրնկատար և Կորդուխ Լեռգագաթներով: 190-92-ին ուներ շուրջ 25000 բնակիչ, որից 9000 հայեր:Այստեղ գործել են Սբ. Ավետարանաց, Սբ. Գրիգոր Լուսավորիչ,Սբ. Կիրակvոս, Սբ. Հարություն, Սբ. Սարգիս, Սբ. Մարինե, Սբ.Ստեփանոս, Սբ. Փրկիչ եկեղեցիները և երկու մզկիթ:Այս եկեղեցիներից ամենաշքեղն ու գեղեցիկը Սբ. Մարiնեն էր,իսկ ամենահինը Սբ. Փրկիչը, որը հիշատակվում էր 851-52թթ:Քաղաքի արևելյան կողմում բարձրունքի վրա գտնվում էր Մուշի բերդը:Սա հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է:Այստեղ կան կիկլոպյան ամրոցի հետքեր Մենուա Առաջինի/810-786 մ.թ.ա/ սեպագիր արձանագրություն և այլն:Նրա հիմնադրումը ավանդապաշտորեն վերագրվում է Գայլ Վահան Մամիկոնյանին:Քաղաքի արևմտյան մասում են գտնվում նաև Մուշեղաբերդը,Հողաբերձիկ և Աստղաբերդ բերդերի ավերակները:851-52թթ.Մուշը եղել է արաբների դեմ ուղղվածժ ողովրդաազատագրական պայքարի կենտրոնը: 852թ-ին Մուշի Սբ.Փրկիչ եկեղեցում Խութեցի Հովնանի ու նրա մարտիկների ձեռքով սպանվեց Յուսու‎‎ֆը: