Показаны сообщения с ярлыком թարգմանություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком թարգմանություն. Показать все сообщения

пятница, 17 июня 2016 г.

Ալեքանդր Շիրվինդ. Ծեր օրերին ոչինչ փոխել պետք չէ



Մեր տարիքում (75 և ավելի)ոչինչ պետք չէ փոխել և ոչնչիցպետք չէ հրաժարվել։ Ես շատ եմփորձել ծխելուց հրաժարվել,բայց դա ոչմի լավ բանի չի բերել։Նորից վերադառնում էի այդարատավոր սովորությանը,մինչև որդիս, որին ես լսում եմ ևորից վախենում եմ, ասաց՝ վերջ, հերիք է։
Իսկ հետո ինձ խորհուրդ տվեցին այցելել մի հրաշալի ակադեմիկոսի՝զգուշացնելով, որ նա ոչ ոքի չի ընդունում, բայց ինձ ինչ-որ տեղից գիտի ևպատրաստ է զրուցելու։ Ես հավաքեցի մեզի անալիզի շարադրանքի լիակատար ժողովածուն և գնացի Էնտուզիաստների խճուղու ծայրին գտնվող ինչ-որ տեղ։
Առանձնատուն, լռություն, անցնում են գեղեցիկ, ծուռոտանի կանայք՝պլաստմասսայե խալաթներով։ Գորգեր, հսկայական աշխատասենյակ, պատերին՝պատվոգրեր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Նավուխոդոնոսորից։ Եվ ոսկեգույնակնոցով նստած է ակադեմիկոսը։
-Քանի՞ տարեկան եք, -ասում է։
-Շուտով, -ասում եմ,- չորս հարյուր կլինեմ։
-Նշանակում է՝ մենք հասակակիցներ ենք։ Ես մի տարի փոքր եմ Ձեզնից։
Հենց տեսավ անալիզների թղթապանակը, թափահարեց ձեռքը.
-Խնդրում եմ, հավաքեք, դա ինձ արդեն դուր է եկել։ - Փաթեթին չնայեց էլ։
-Ի՞նչ խնդիր ունեք։
-Առաջին հերթին,-ասում եմ,- առավոտյան ծնկներս ցավում են։
-Իմն էլ՝ հակառակը՝ երեկոյան․ Իսկ ուրի՞շ։
-Շնչարգելություն։
-Դե դա նորմալ է։
-Սկսել եմ շուտ հոգնել։

-Ճիշտ է, ես էլ։ Դե, մեր տարիքում այդպես էլ պետք է լինի։
Եվ ես հանգստացա։ Եթե բժշկագիտության ակադեմիկոսն էլ է իրեն այնպեսզգում, ինչպես ես, ուրեմն էլ ի՞նչ ասես։ Վերջում ասացի, որ հրաժարվելեմծխելուց։ Նա ոսկեգույն ակնոցի մեջից նայեց ինձ։
-Սիրելի՛ս, ինչի՞ համար։ Մեր տարիքում ոչինչ պետք չէ փոխել, և ոչնչից պետք չէհրաժարվել․ կապրենք-կվերջացնենք՝ ինչպես կանք:



Ես համբուրեցի նրա պատվոգրերը։ Հանճա՜ր է։ Բա որ սկսեր իմ մեզի անալիզները կարդալ…


Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի
Աղբյուրը

пятница, 22 апреля 2016 г.

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցիիմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարիառաջ։ Շատ անսպասելիհանդիպեցի նրան։ Շատպատահաբար։ Եվ սա այն ծանոթնէր, ում հետ համալսարանում,վերջին նստարանին նստած,ծիծաղում ու խաչբառ էինքլուծում։ Դե, ես շատ ուրախ էինրան տեսնելուս։ Շատ։



Ահա նա՝ ոտքից գլուխ գեղեցիկ, հետաքրքիր կատակներ է անում։ Իսկ ես շատլարված շաբաթ եմ անցկացրել, ուշ էի պառկում քնելու, քնատ եմ։ Հիմա՝ լսում եմ,թե ինչ է կատարվում նրա կյանքում, ժպտում եմ ու ինձուինձ մտածում. «Կեցցեմ ես, շատ ապրեմ, որ այնուամենայնիվ առավոտյան շուտ արթնացա ու գլուխս լվացի»։
Ընդհանրապես մեր կյանքում շատ բաներ են տեղի ունենում պատահական, շատբաներ են տեղի ունենում անսպասելի։ Դե պատկերացրեք, եթե մենք ծնվելիսհատուկ ծրար ստանայինք, այդ ծրարն էլ բացեինք 18-ը լրանալիս։ Օրինակի համար եմ ասում։ Եվ ահա, այդ օրը հավաքվում են քո բոլոր հարազատներն ուընկերները։ Բոլորը զուգված և ուրախ են։ Դու՝ նույնպես։ Մայրիկն ու հայրիկը ճառ են ասում։ Ասում են՝ քեզ հիշում են, երբ դեռ մի մատ երեխա էիր։ Իսկ հիմա, ահա, արդեն ծրարն ենք բացում։ Կարելի է և մի քիչ արցունք թափել։ Մայրիկը՝ հաստատ։
Դու փչում ես տոնական տորթի մոմերը, և հանում ես ծրարից մեքենագիր նամակը։Եվ այնտեղ գրված է.
Մարտի 12, 2016 թ. դու կհանդիպես քո ապագա ամուսնուն։
Հունվարի 15, 2017 թ. դու կստանաս քո երազած աշխատանքի առաջարկը։
Փետրվարի 5, 2017թ. կիմանաս, որ մայր ես դառնալու։
Եվ այդպիսի շատ տարեթվեր են գրված։ Օրը, երբ կգնես քո առաջին տունը, երբկհանդիպես մտերիմ ընկերոջ, երբ շուն կպահես, երբ պատահաբար կգտնես քոերազած երկրի էժան ավիատոմսերը։ Մի խոսքով՝ տարբեր, լավ օրեր։ Դու կարմիրմարկերով նշում ես այդ օրերը պատից կախված օրացույցի վրա ևանհամբերությամբ սպասում դրանց։ Եվ ահա, դու պառկում ես քնելու ու գիտես, որվաղը հենց այդ օրն է։ Եվ դու քնում ես հրաշալի ակնկալիքով։ Առավոտյան վեր եսթռչում զարթուցիչի առաջին զանգից, ուրախությամբ նայում ես պատուհանից ևնոր օրվան ասում ես՝ բարև։ Հետո ներքնազգեստով պարում ես հայելու առաջ։Հնարավոր է՝ նույնիսկ երգում ես։ Հագնում ես գեղեցիկ, սիրելի հագուստդ,հաճույքով բուրավետ սուրճ ես խմում։ Շուրթերդ ներկում ես բալագույն փայլով,հայելու մեջ ժպտում ես ինքդ քեզ, որովհետև այսօր ամեն ինչ լավ է լինելու։ Դուհաստատ գիտես, որ այսօր ինչ-որ հրաշալի բան է տեղի ունենալու։
Բայց մենք չենք ստանում այդպիսի ծրար ոչ ծնվելիս, ոչ էլ ուրիշ մի օր։ Ես որ՝ հաստատ չունեմ դրանից։ Եվ փառք աստծո։ Բոլոր հրաշալի բաները ինձպատահում են անսպասելի ու հանկարծ։ Ես երբեք նախօրոք չեմ իմանում՝ ինչ կամինչպես։
Եվ՝ ահա։
Իսկ եթե առավոտյան արթնանալուն պես, որոշենք, որ այդ օրը այսօր է։ Որ հենցայսօր է ինձ սպասվում ինչ-որ զարմանահրաշ մի բան։ Թող որ՝ ես դեռ հաստատ չգիտեմ։ Ի՞նչ կասեք, եթե այսօր մահճակալից ուրախ ցատկեմ։ Այսօր նոր օրվանողջույն ասեմ, այսօր հագնեմ սիրելի հագուստս, այսօր բալի երանգով ներկեմշուրթերս, ժպտամ ինքս ինձ հայելու մեջ։



Որովհետև՝ ի՞նչ իմանաս։ Մեկ էլ տեսար…


Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի

суббота, 30 января 2016 г.

Activite

Մարկո։ Ողջույն օրիորդ։
Քրիստա։ Բարև ձեզ։
Մարկո։ Կարո՞ղ  եք ասել, թե ինչպես կարելի է հասնել գրադարան։
Քրիստա։ Այո, իհարկե։ Այն կարմիր շենքի ետևում է գրադարանը՝ ճաշարանի կողքին։
Մարկո։ Շնորհակալություն, դուք ֆրանսուհի՞ եք։
Քրիստա։ Ոչ, ես Բելգիացի եմ, ես սովորում եմ Ֆրանսիայում, իսկ դուք Ֆրանսիացի՞ եք։
Մարկո։ Ոչ, ես Իտալացի եմ։ Իմ անունն է Մարկոս Ադամո։
Քրիստա։ Հրա՜շք։ Ես սիրու՜մ եմ Իտալիան։ Իսկ ես Քրիստան եմ։
Մարկո։ Հաճելի էր ձեզ հետ ծանոթանալ։
Քրիստա։ Որտեղի՞ց եք դուք։
Մարկո։ Ես ծնունդով Իտալիայից եմ, Միլանից։ Իսկ դու՞ք։
Քրիստա։ Հրաշալի է։ Ինձ դուր է գալիս Միլանը, ես ծնունդով Բրյուգից եմ, այն Բելգիայի հյուսիսում է, բայց իմ ուսման ընթացքում ես ապրում եմ Ֆրանսիայում, Դիժոնում։
Մարկո։ Ես վաղը երեկոյան ձեզ հրավիրում եմ Իտալական երեկույթի, եթե դուք ազատ եք։
Քրիստա։ Շատ շնորհակալ եմ, ես շատ գոհ կլինեմ։ Այդ դեպքում մինչ վաղը։
Մարկո։ Մինչ վաղը։

Աղբյուր

Երբ կյանքը վզնոց է

Երբ կյանքը վզնոց է, ապա ամեն օրը մարգարիտ է,
Երբ կյանքը բանտ է, ապա ամեն օրը արցունք է,
Երբ կյանքը անտառ է, ապա ամեն օրը ծառ է,
Երբ կյանքը ծառ է, ապա ամեն օրը ճյուղ է,
Երբ կյանքը ճյուղ է, ապա ամեն օրը տերև է,
Երբ կյանքը ծով է, ապա ամեն օրն ալիք է,
Ամեն ալիքը բողոք, երգ, ոգևորվածություն

Ժակ Պրեւեր



среда, 2 декабря 2015 г.

Կյանքն անիմաստ չվատնել. թերևս սա է ամենաճիշտ վերջաբանը:


Իմ հրատարկչին, Ջոն Մարտինին

12 օգոստոսի, 1986 թվական։

Բարև Ջոն։

Շնորհակալություն բարի նամակի համար։ Ես չեմ կարծում, որ ցավոտ է՝ երբեմն հիշել, որտեղից ենք մենք եկել։ Դու գիտես, որտեղից եմ եկել ես։ Նա, ով փորձում է գրել դրա մասին կամ նկարահանել ֆիլմեր, ոչինչ էլ չգիտի դրա մասին։ Նրանք միայն գիտեն սա՝  «9-ից մինչև 5-ը»։ Ինձ մոտ երբեք չի եղել «9-ից մինչև 5-ը», այնտեղ, որտեղ ես էի, չկար անգամ անվճար ընդմիջում՝ ճաշին, որպեսզի պահես աշխատանքդ դու ընդհանրապես չես ճաշում։ Կա նաև արտաժամյա աշխատանք, իսկ գրքերում երբեք դրա մասին չեն գրում։ Եթե բողոքում ես, կգտնվի ուրիշ անփորձ մեկը, ով կզբաղեցնի քո տեղը։
Գիտես իմ հին ասացվածքը։ «Ստրկությունը երբեք էլ չեն վերացրել, այն ուղղակի տարածել են բոլոր ռասաների վրա».
Ես ցավում եմ անհետացող մարդկության համար, երբ մարդիկ պայքարում են աշխատանքի համար, որն անել անգամ չեն ուզում, բայց այլընտրանքն իրենց ավելի շատ է վախեցնում։ Մարդիկ ուղղակի դատարկվում են։ Նրանք վերածվում են վախեցած ու ենթարկվող գիտակցությամբ մարմնի։ Նրանց աչքերը այլևս չեն փայլում։ Ձայնը դառնում է տհաճ, և մարմինը, մազերը, ձեռքերի եղունգները, կոշիկները, ամեն ինչ։ Երիտասարդ ժամանակ ես չէի կարողանում հավատալ, որ մարդիկ կարող են իրենց կյանքը դրան նվիրել։ Ծերության ժամանակ էլ ես դեռ դրան չեմ հավատում։ Ինչի՞ համար են նրանք դա անում, հեռուստատեսությու՞ն, վարկով վերցված ավտոմեքենա՞, թե՞ երեխաներ, երեխաներ, որոնք պատրաստվում են ապրել կյանքը այնպես, ինչպես նրանք։
Իսկ նրանք ուղղակի նայում էին ինձ վրա։ Ես ասում էի այն, ինչը նրանք չէին ուզում իրենց գլուխը մտցնել։
Հիմա, երբ շուրջը մարդիկ ազատվում են, նրանք ապշած են.
«Ես ներդրել եմ սրա մեջ 35 տարի»
«Սա անարդար է»
«Ես չգիտեմ, ինչ անել հիմա»
Իսկ նրան երեբեք չեն վճարում ստրուկներին այնքան, որքան, որ կբավականեցնի ազատ լինելու համար։ Նրանք վճարում են այնքան, որպեսզի կարողանան գոյատևել, իսկ հետո կրկին վերադառնան աշխատանքի։ Ես տեսել եմ այդ ամենը։ Ինչու՞ նրանք այդ ամենը չեն տեսնում; Ես հասկացել եմ, որ դա ավելի լավ չէ, քան այգու նստարաններին ապրելը կամ հարբեցող լինելը։ Եվ ինչու՞ չդառնալ այդպիսին ավելի շուտ, քան իրենց ինձ էդպես դարձնելը, ինչու՞ սպասել։
Ես գրեցի քեզ՝ ուղղակի զզվանք զգալով այս ամենի հանդեպ, որպեսզի դուրս հանեմ այս կեղտը իմ սեփական օրգանիզմից։ Եվ հիմա ահա ես, այսպես կոչված «պրոֆեսիոնալ գրող»  որ ծախսել է իր կյանքի 50 տարիները, և բացահայտել է, որ համակարգն այդքան կեղտոտված է:
Հիշում եմ, մի ժամանակ ես աշխատում էի ընկերությունում՝ փաթեթավորող, և փաթեթավորողներից մեկը հանկարծ բացականչեց՝ «Ես երբեք ազատ չեմ լինի»: Հանկարծ մոտեցավ ղեկավարներից մեկը (նրան Մորրի էին ասում), և նա միայն չարախնդաց, կյանքը նրան նեղն է գցել:
Էնպես,  որ,  դա մեծ հաջողություն էր,  որ ես կարողացա դուրս պրծնել այդտեղից:  Ես որախանում եմ դրանով,  այդ հրաշքով:  Հիմա էն ամենը, ինչ- որ  գրում եմ,  դուրս է գալիս հին մտքերից և հին մարմնից:  Ես հասկացա այդ ամենն ավելի ուշ,
քան մարդիկ կարող էին անել ու մտածել այդ մասին. արժե արդյոք շարունակել: Ու քանի,  որ  սկսեցի ավելի ուշ,  ես պետք է գործը հասցնեմ ավարտին: Ու երբ իմ բառերը սկսում են խառնվել, ու ինձ օգնություն է հարկավոր լինում,  որպեսզի կարողանամ առաջ շարժվել,  ես զգում եմ,  թե ոնց է ինչ-որ մի բան իմ մեջ պատրաստվում ինձ հիշեցնել , ոնց ես անցա դժվարությունների ու տառապանքների միջով, որ վերջիվերջո, արժանապատիվ մեռնեմ:
Կյանքն անիմաստ չվատնել. թերևս սա է ամենաճիշտ վերջաբանը:

Քո Հենկ:


Չարլզ Բուկովսկի

воскресенье, 18 октября 2015 г.

Activite

1.Bonjour. Je m'appelle Yukiko. Je suis japonaise. J'habite a Paris. Je suis etudiante. Je parle japonais, chinois, anglais et francais.
Բարև: Իմ անունը Յուկիկո է: Ես ճապոնացի եմ: Ես ապրում եմ Փարիզում: Ես ուսանող եմ: Ես խոսում եմ ճապոներեն, չիներեն, անգլերեն և ֆրանսերեն։
2. Bonjour. Je suis portugais. Moi aussi, je suis etudiant. Je m'appelle Mario. J'habite a Lisbonne. Je parle portugais, espagnol et francais.
Բարև: Ես պորտուգալացի եմ: Ես նույնպես ուսանող եմ: Իմ անունը Մարիո է: Ապրում եմ Լիսաբոնում: Ես խոսում եմ պորտուգալերեն, իսպաներեն և ֆրասերեն:
3. Bonjour. Je m'appelle Lucie. J'habite a Paris. Je parle anglais et francais. Je suis professeur. Je suis francaise.
Բարև: Իմ անունը Լյուսի է: Ապրում եմ Փարիզում: Ես խոսում եմ անգլերեն և ֆրանսերեն: Ես ուսուցիչ եմ: Ես ֆրանսիացի եմ:

понедельник, 12 января 2015 г.

Կյանքը - դա պար է․․․


Կյանքը - դա պար է։ Մենք պարում ենք, մեզ հետ պարում են, մենք և կանգ ենք առնում, և պտտվում ենք և թռչկոտում ու վեր ենք բարձրանում այս պարի ընթացքում։
Այստեղ չկան դաշտային ծաղիկներ։
Սա պարահրապարակ է։ 
Կարևոր չէ ունենք մենք պարընկեր, ով պարում է մեզ հետ։ 
Բոլոր մնացած պարողները մեզ հետ ներգրավված են այս պարի մեջ։ 
Մենք բոլորս միասին այս պարահրապարակում կապակցված են երաժշտությամբ ու մենք հարկադրված ենք շարժվել դրա ռիթմին համահունչ։ 
Ոչ, դա միշտ չէ, որ նայվում է էլեգանտ։ 
Մենք բախվում ենք միմյանց, սայթաքում են ոտքերը, ուրիշներինը և մեր սեփականը։
Երբեմն մենք ընկնում ենք։ 
Ինչ զավեշտալի է մեր այս պարը, որքան շատ ենք մենք ջանում, այնքան ապաշնորհ ենք դառնում։ 
Մեր շնորհը թողնելու մեջ է։
Երբ մենք հանձնվում ենք երաժշությանը, այն կարողանում է ազատ շարժվել մեր միջով։
Մեր մարմինն ու միտքը դառնում են ազատ, սահուն ու առանց ջանքերի:
Դա իսկական ցնծություն է՝ մաքուր, պարզ ու ընդունելի իր ձևի մեջ։
Մենք, իրոք, օրհնված ենք, որովհետև լսում ենք աստվածային համույթներին, անգամ այն դեպքում, երբ մեզնից ինչ-որ մեկը, ով չի լսում այդ երաժշտությունը, մտածում է, որ մենք՝ պարողներս, խելագառ ենք…

Նկարի հեղինակ՝ Միքայել Կեննա

среда, 28 мая 2014 г.

Էռնեստ Հեմինգուեյը մարդու պահանջների մասին

Տվեք մարդուն այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է, և նա նաև հարմարություններ կցանկանա: Ապահովեք նրան հարմարություններով, նա կձգտի շքեղության: Նրան պատեք շքեղությամբ, նա կսկսի հոգոց հանել նրբագեղության համար: Թույլ տվեք նրան ստանալու նրբագեղը, նա խելահեղություններ կտենչա: Տվեք նրան ամենը, ինչ կցանկանա, նա կգանգատվի, որ իրեն խաբել են, և որ ինքն այն չի ստացել, ինչ ուզում էր:

Աղբյուրը՝ Այստեղ