пятница, 22 апреля 2016 г.

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցիիմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարիառաջ։ Շատ անսպասելիհանդիպեցի նրան։ Շատպատահաբար։ Եվ սա այն ծանոթնէր, ում հետ համալսարանում,վերջին նստարանին նստած,ծիծաղում ու խաչբառ էինքլուծում։ Դե, ես շատ ուրախ էինրան տեսնելուս։ Շատ։



Ահա նա՝ ոտքից գլուխ գեղեցիկ, հետաքրքիր կատակներ է անում։ Իսկ ես շատլարված շաբաթ եմ անցկացրել, ուշ էի պառկում քնելու, քնատ եմ։ Հիմա՝ լսում եմ,թե ինչ է կատարվում նրա կյանքում, ժպտում եմ ու ինձուինձ մտածում. «Կեցցեմ ես, շատ ապրեմ, որ այնուամենայնիվ առավոտյան շուտ արթնացա ու գլուխս լվացի»։
Ընդհանրապես մեր կյանքում շատ բաներ են տեղի ունենում պատահական, շատբաներ են տեղի ունենում անսպասելի։ Դե պատկերացրեք, եթե մենք ծնվելիսհատուկ ծրար ստանայինք, այդ ծրարն էլ բացեինք 18-ը լրանալիս։ Օրինակի համար եմ ասում։ Եվ ահա, այդ օրը հավաքվում են քո բոլոր հարազատներն ուընկերները։ Բոլորը զուգված և ուրախ են։ Դու՝ նույնպես։ Մայրիկն ու հայրիկը ճառ են ասում։ Ասում են՝ քեզ հիշում են, երբ դեռ մի մատ երեխա էիր։ Իսկ հիմա, ահա, արդեն ծրարն ենք բացում։ Կարելի է և մի քիչ արցունք թափել։ Մայրիկը՝ հաստատ։
Դու փչում ես տոնական տորթի մոմերը, և հանում ես ծրարից մեքենագիր նամակը։Եվ այնտեղ գրված է.
Մարտի 12, 2016 թ. դու կհանդիպես քո ապագա ամուսնուն։
Հունվարի 15, 2017 թ. դու կստանաս քո երազած աշխատանքի առաջարկը։
Փետրվարի 5, 2017թ. կիմանաս, որ մայր ես դառնալու։
Եվ այդպիսի շատ տարեթվեր են գրված։ Օրը, երբ կգնես քո առաջին տունը, երբկհանդիպես մտերիմ ընկերոջ, երբ շուն կպահես, երբ պատահաբար կգտնես քոերազած երկրի էժան ավիատոմսերը։ Մի խոսքով՝ տարբեր, լավ օրեր։ Դու կարմիրմարկերով նշում ես այդ օրերը պատից կախված օրացույցի վրա ևանհամբերությամբ սպասում դրանց։ Եվ ահա, դու պառկում ես քնելու ու գիտես, որվաղը հենց այդ օրն է։ Եվ դու քնում ես հրաշալի ակնկալիքով։ Առավոտյան վեր եսթռչում զարթուցիչի առաջին զանգից, ուրախությամբ նայում ես պատուհանից ևնոր օրվան ասում ես՝ բարև։ Հետո ներքնազգեստով պարում ես հայելու առաջ։Հնարավոր է՝ նույնիսկ երգում ես։ Հագնում ես գեղեցիկ, սիրելի հագուստդ,հաճույքով բուրավետ սուրճ ես խմում։ Շուրթերդ ներկում ես բալագույն փայլով,հայելու մեջ ժպտում ես ինքդ քեզ, որովհետև այսօր ամեն ինչ լավ է լինելու։ Դուհաստատ գիտես, որ այսօր ինչ-որ հրաշալի բան է տեղի ունենալու։
Բայց մենք չենք ստանում այդպիսի ծրար ոչ ծնվելիս, ոչ էլ ուրիշ մի օր։ Ես որ՝ հաստատ չունեմ դրանից։ Եվ փառք աստծո։ Բոլոր հրաշալի բաները ինձպատահում են անսպասելի ու հանկարծ։ Ես երբեք նախօրոք չեմ իմանում՝ ինչ կամինչպես։
Եվ՝ ահա։
Իսկ եթե առավոտյան արթնանալուն պես, որոշենք, որ այդ օրը այսօր է։ Որ հենցայսօր է ինձ սպասվում ինչ-որ զարմանահրաշ մի բան։ Թող որ՝ ես դեռ հաստատ չգիտեմ։ Ի՞նչ կասեք, եթե այսօր մահճակալից ուրախ ցատկեմ։ Այսօր նոր օրվանողջույն ասեմ, այսօր հագնեմ սիրելի հագուստս, այսօր բալի երանգով ներկեմշուրթերս, ժպտամ ինքս ինձ հայելու մեջ։



Որովհետև՝ ի՞նչ իմանաս։ Մեկ էլ տեսար…


Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի

Комментариев нет: