пятница, 30 января 2015 г.

Ռացիոնալ և իռացիոնալ թվեր։ Առաջադրանք 2

Մաթեմատիկայում իրական թիվը անընդհատ ուղղի վրա ներկայացվող արժեք է: Իրական թվերը կարելի է պատկերել որպես անվերջ ուղիղ, որտեղ ամբողջ թվերին համապատասխան թվերը ինտերվալներ են:
Ռացիոնալ և իռացիոնալ թվերի բազմությունը կոչվում է իրական թվերի բազմություն և նշանակվում են R տառով:

Իռացիոնալ թիվ։
Այն թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել m/n անկրճատելի կոտորակի տեսքով, որտեղ m∈Z,n∈N, կոչվում է իռացիոնալ թիվ:
Այն թվերը, որոնք ներկայացվում են անվերջ ոչ պարբերական կոտորոկի տեսքով կոչվում են իռացիոնալ թվեր:
Օրինակ =3.6846239…
Իռացիոնալ թվեր են նաև արմատով թվերը:
Օր. √15, √2

Ռացիոնալ թիվ:
Այն թիվը, որը հնարավոր է ներկայացնել m/n անկրճատելի կոտորակի տեսքով, որտեղ m∈Z,n∈N, կոչվում է ռացիոնալ թիվ:
Ռացիոնալ թվեր են նաև ամբողջ թվերը, Օր.՝ -8, -3, -9, և վերջավոր տասնորդական կոտորակները, Օր.՝ 13.6, 18.3, 11.
Ռացիոնալ թվերի բազմությունը նշանակվում է Q-ով:

Գումարումը
Եթե երկու գումարելիներն էլ ռացիոնալ թվեր են, ուրեմն գումարը կստացվի ռացիոնալ։
5+5=10
41+16=57

Եթե երկու գումարելիներն էլ իռացիոնալ թվեր են, ապա գումարը կստացվի  ռացիոնալ կամ իռացիոնալ։
√17+√17= 2√17(6+√3)+(4-√3)=10

Եթե գումարելիներից մեկը ռացիոնալ թիվ է, մյուսը իռացիոնալ, ապա գումարը կստացվի իռացիոնալ:


Комментариев нет: