Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը,Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝բողոքականությունը։
Աղանդներ
Հիսունականներ
Հիսունականությունը աղանդ է, որը առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի:
Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Եհովայի վկաներ
Աթեիզմ
Աթեիզմ «աստծո մերժում» կամ «անաստվածություն»։ Լայն իմաստով՝ հավատում աստվածների գոյության մերժումն է, նեղ իմաստով՝ համոզմունք, ըստ որի աստվածներ գոյություն չունեն։ Ամենալայն իմաստով աթեիզմը բացառում է հավատը գոյություն ունեցող առնվազն մեկ աստծո նկատմամբ։ Այն հակադրվում է թեիզմին, որը ենթադրում է գոնե մեկ աստծո գոյությունը։ Աթեիզմը հաճախ հավաքականորեն ընկալվում է նաև որպես ընդհանրապես երկրային գերբնականի բացակայությունը, օրինակ՝ աստվածների, ոգիների, այլ վերացական երևույթների և ուժերի, հետմահու կյանքի և այլնի։ Կրոնի տեսանկյունից աթեիզմը աշխարհայացք է, որը ժխտում է կրոնը՝ որպես հավատ դեպի գերբնականը։
Բողոքականություն
Комментариев нет:
Отправить комментарий