Показаны сообщения с ярлыком Իրանական. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իրանական. Показать все сообщения

вторник, 15 декабря 2015 г.

Փուռիա Ալամի։ Դժվար, թե աղջիկները հասկանան այս բաները


Եկավ, դիմացս կանգնեց ու աչքերը փակեց, հետո կոպերը դանդաղորեն գոցեց ու վեր նայեց: Աչքերի սպիտակը ձյունից ավելի ճերմակ ու թեթև էր, հետո սև բիբերից ցայտող հայացքը մեխեց ինձ վրա: Ասաց - Սիրո՞ւմ ես ինձ: Միշտ եմ սիրել քեզ,- պատասխանեցի: Միայն ու միայն ի՞նձ: Միայն ու միայն` քեզ: Ասաց- Ստում ես: Պատասխանեցի` ճիշտ ես:
Հեռացավ: Այստեղ կանգնած եմ հիմա: Սպասում եմ այն աղջկան, ով կհասկանա, որ սիրահարը երբեք չի ցանկանում իր սիրեցյալի խոսքին կպնել: Սա լուրջ բան է, դժվար թե աղջիկները հասկանան այս բաները: Հասկանան այն սիրահարին, ով սիրում է հաստատել, որ ճիշտ է սիրեցյալը, երբ ասում է` սուտ ես ասում...

Ռեզա Քազեմի։ Բանաստեղծություններ

***
Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:


***
Ճամփորդությունը
ոչինչ չուներ ինձ համար,
բացի մի քանի նկարից՝
առանց քեզ:



***
Քեզնից պատմելու համար
բառերն այլևս չեն հերիքում.
հարկ է
պարել սովորել:



***
Մահը պետք չէ ցանկանալ,
ինքը կգա.
դո՛ւ ես, որ չես գալիս:

***
Մենությունը
աշնանային անձրևի պես
զբոսնելու գայթակղություն է.
գնում-վերադառնում, նոր ես հասկանում՝
թրջվել ես մինչև ոսկրածուծդ:



***
Ձիուն, որ մնացել է ճամփին,
չե՛ն մտրակի:
Կամ երախի մեջ ձգանը ձգիր,
կամ մնա մոտը, սատկի՛ր: