четверг, 18 июня 2015 г.

Հնդկական փիլիսոփայություն

Ներածություն․

Նախագծի թեմաները՝
Հին արևելքի փիլիսոփայություն
Հնդկական փիլիսոփայության ծնունդը
Փիլիսոփայական միտքը Հին Հնդկաստանում

Աշխատանքը վերաբերում է հին Հնդկաստանի փիլիսոփայությանը, դրա ծագմանը և զարգացմանը։ Աշխատանքի թեման ընտրել եմ ինքնուրույն։


Հնդկական մշակույթը ամենահնագույններից մեկն է աշխարհում: Փիլիսոփայական միտքը Հին Հնդկաստանում ձևավորվել է մ.թ.ա. 6-րդ դարում՝ կրոնադիցաբանական աշխարհայացքի ճգնաժամի ժամանա­կաշրջանում։ Հին հնդկացիների կրոնադիցաբանական պատկերացումներն ամփոփված են հնագույն գրական հուշարձաններում՝ Վեդաներում (վեդա նշանակում է գիտելիք, իմացություն), այդ պատճառով այդ գրականությու­նը կոչվում է վեդայական։ Վեդաները բաժանվում են չորս խմբի՝ Սամհիթ–ներ, Բրահմաներ, Արանյակներ և Ուպտնիշադներ։ Դրանցից հնագույնը Սամհիթներն են, որոնք, ըստ էության, հանդիսանում են մյուս վեդաների հիմքը։ Սամհիթները բաղկացած են չորս վեդաներից՝ Ռիգվեդա (հիմների վեդա), Սամավեդա (երգեցողությունների վեդա), Յաջուրվեդա (զոհաբե­րությունների վեդա) և Աթհարվեդա (հմայությունների և մոգությունների վեդա)։ Հին հնդկական փիլիսոփայական մտքի զարգացման գործում նշանա­կալից էր հատկապես Ռիգվեդան, որում քննարկվում են փիլիսոփայական բնույթի մի շարք հարցեր։ Վեդաների վերջին երեք խմբերը՝ Բրահմաները, Արանյակները և Ուպանիշադները, որոնք խմբագրվել են ավելի ուշ շրջա­նում (մ.թ.ա. 8-7-րդ դդ.), Ռիգվեդայի հիմների մեկնաբանություններ են։ Վե­դայական գրականության ամենափիլիսոփայական մասը Ուպանիշադներն են (ուպանիշադ՝ նշանակում է «նստել ուսուցչի կողքին»՝ ճշմարտությունը իմանալու նպատակով), որոնք հետագայում ստացել է նաև «սրբազան գի­տելիք» իմաստը։ Այստեղ արդեն ակնհայտորեն նկատվում է անցումը դի­ ցաբանական աշխարհայեցողությունից դեպի փիլիսոփայական մտածո­ղություն։ Օրինակ, եթե Ռիգվեդայում հիշատակվում է շուրջ երեք հազար աստծո անուն, ապա Ուպանիշադներում ակնարկվում է մեկ աստծու՝ Բրահմանի մասին։ Ընդ որում, Բրահման պատկերացվում է որպես գերա­գույն գոյ, բոլոր իրերի սկզբնապատճառ և բարձրագույն նպատակ։
      Մ.թ.ա II հազարամյակում արդեն ձևավորված դասակարգային հասարակություն ունեցող Հնդկաստան ներխուժեցին նվաճողներ, որոնք իրենց անվանում էին արյա(ազնիվներ), և իրենց ներկայացնում էին նահապետական-համայնական կենցաղը պահպանած քոչվոր ցեղեր:Եկվորները խառնվեցին Ինդոս գետի հովիտի տեղական բնակչության հետ: Միստիկները պնդում եմ, թե իբր Հնդկական փիլիսոփայությունը իր ծագման ժամանակից և մինչև մեր օրերը հանդիսանում <<գիտություն հոգու փրկության մասին>>, հիմնվում է կրոնական ճգնավորների փորձի վրա, որոնք մերժում են աշխարհը և կոչ անում հաղթահարել աշխարհիկ ամեն բան։ Լռության մատնելով մատրիալիզմի և աթեիզմի մեծ ավանդույթները Հին Հնդկաստանում, փիլիսոփայության պատմության կեղծարարները այդ երկիրը ներկայացնում են որպես միստիկական սպիրիտուալիզմի և կրոնական պատրանքների թագավորություն։ Հնդկաստանում հերյուրանքներ են տարածում այն մասին, թե կրոնը փիլիսոփայության մայրն է, արն առավել ամբողջությամբ մարմնավորված է վեդանտայի մեջ՝ աստ3վածաբանական  մի սիստեմում, նորը ծագել է մեր թվարկության I դարում և քարոզում էր մի ուսմունք աստծու մասին՝ որպես աշխարհի արարչի և միակ ռեալության մասին և այն մասին, որ միայն վեդանտան է ընունակ հագեցնոլու մարդկանց հոգևոր ծարավը և բուժելու XX դարի հասարակության խոցերը։ Առաջավոր գիտնականները, որոնք լայնորեն բացել են լուսամուտը դեպի հնդիկ ժողովրդի հոգևոր կյանքի իմացության աշխարհը, վաղուց հերքել են այն հեքիաթները, թե իբր նրան միշտ խորթ են եղել մատերիալիզմը և ռացիոնալիզմը։ Հնդկաստանում մեծ մտածողները փորձում էին լուծել գիտության դժվարագույն պրոբլեմները։ Հնդկական իմացաբանությունը, տրամաբանությունը, հոգեբանությունը, բարոյագիտությունը, և գեղագիտությունը զարմացնում են ստեղծագործական որոնումների խորությամբ և վերլծության ապշեցուցիչ ուժով։
    Հնդկական փիլիսոփայական միտքը սերտորեն կամ ունի մաթեմատիկայի և լեզվաբանության հետ։ Բուրժուական շատ իդեալիստ փիլիսոփաներ առասպելներ են տարածում հնդկական մտքի ինչ-որ առանձնահատուկ վերացականության մասին, որը բացատրվում է նրա միստիցիզմով, բնության ռեալությունը ժխտելու ձգտումով։ Իրականում վերացական մտածողության հակումը, որը նպաստել է հնդկական փիլիսոփայության զարգացմանը, բացատրվում է մաթեմատիկայի մեծ զարգացմամբ, այլ ոչ թե միստիկական հայեցողությամբ։ Հնդկաստանում մշակված է եղել հաշվի տասնորդական սիստեմը, որն այժմ ընդունվել է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, ինչպես նաև այն թվերի պատկերումը, որը հետագայում ավելի փոփոխված ձևով սկսեց կոչվել արաբական։ Հնդիկները հայտագործել են զրո նշանը, որը ունի փիլիսոփայական խորը իմաստ։ Շրջագիծը, որը խորհրդանշում էր երկինքը, սկսեց նշանակել անցք, ոչինչ, այսինքն՝ ցույց էր տալիս, որ երկնքում ոչինչ չկա։
   Փիլիսոփայությունը հին Հնդկաստանում, ինչպես և մյուս երկրներում, ծնունդ է առել այն ժամանակ, երբ շան մարդկանց գիտակցության մեջ սկսել էին անհետանալ առասպելաբանական ավանդությունները, երբ փորձեր կատարվեցին զգայական և երևակայական կառուցումների փոխարեն տալ աշխարհի փաստարկված պատկերը՝ պրակտիկ փորձի հիման վրա, ելնելով  մ․թ․ա VI դարի սանկհյա սիստեմի հիմնադիր Կապիլի այն ուսմունքի, որ <<աշխարհը չի ստեղծվել, իսկ հետևաբար, չի եղել նաև նրա ստեղծողը, աշխարհի պատճառը եղել է ինքը՝ աշխարհը>>։ Հնդկական փիլիսոփայության ծագմանը նպաստել է բրահմայականության քայքայումը, վեդայական օրենքներից ազատվելու ձգտումը, առասպելները այլաբանորեն մեկնաբանելու փորձերը։ Հնդկական փիլիսոփայության պատմաբան Վ․ Ռուբենը գրել է, որ <<այն պահից, երբ որոշ հանդուգն ու պարզ մտածողներ հանգում են գիտության և կրոնի միջև եղած տարբերության գիտ3ակցմանը, սկսվում է փիլիսոփայության գիտակցումը>>։
   Փիլիսոփայությունը որպես գիտության ինքնուրույն բնագավառ Հնդկաստանում ծագել է, հավանաբար, ստրկատիրական հասարակության քայքայման ժամանակաշրջանում, մ․թ․ա VI դարում։ Մինչ այդ այն սահմանը, որը հնդկական փիլիսոփայությունը բաժանում է առասպելությունից, և կորչում է դեռ վեդաների մեջ։ Որոշ ժամանակ առաջ գտնում էին, որ վեդաները կազմված են եղել անչափ հին ժամանակներում, մոտավորապես V և անգամ VI հազարամյակներում, իսկ հիմա ենթադրում են, որ դրանք ստեղծվել են XII-X դարի։
   Մ․թ․ա․ X դարում հնդկաստանում ծագեց բրահմայական կրոնը, որը սրբագործել էր ստրկատիրական հասարակության բաժանումը չորս վառնայի (գույնի), այսինքն՝ յուրահատուկ խավերի․    բրահմաների (քրմերի), քշատրիներ (ռազմիկների), գայշյաների (երկրագործների), շուդրաների (ծառաների և ստրուկների)։ Վառնաների սիստեմից հետագայում կազմվեցին բազմաթիվ կաստաներ։ Բրահմանները սահմանել էին արգելքներ և սահմանափակումներ, որոնք կարգավորում էին հնդիկների կյանքը և վարքը։
   Բրահմայականությունը հիմնված է այն ուսմունքի վրա, որի համաձայն ամբողջ գոյի՝ Բրահմայի հիմքը համաշխարհային ոգին է, հատկանիշազուրկ աստվածային սուբստանցը։

Վերջաբան․

Աշխատանքի դժվարությունը անհրաժեշտ աղբյուրներ գտնելն էր։ Քանի, որ համացանցում տեղեկությունը քիչ է հիմնականում օգտվել եմ գրքերից։ Երբեք չէի կարդացել Հնդկաստանի և հնդկական փիլիսոփայության մասին։ Յուրօրինակ ու հետաքրքիր էր ինձ համար, տարբերվում էր։


Աղբյուրներ՝  123,
                      Մ․ Ի․ Շախնովիչ <<Փիլիսոփայության ծագումը և աթեիզմ>>
                      Սեյրան Զաքարյան <<Փիլիսոփայության պատմություն>>
                     








Комментариев нет: