вторник, 4 марта 2014 г.

Հովհաննես Թումանյան



Առաջադրանք․ 1

Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը։

Փարվանա
Փարվանա ճերմակ ամրոցում ապրում էր սեգ սարերի արքան: Արքան մի գեղեցիկ աղջիկ ուներ, որն իր կյանքի ուրախություններ: Եկավ մի օր, երբ արքան դեսպաններ ուղղարկեց ամրոցներն ու արքունիքները, որպեսզի կտրիճներն ու քաջերը գան ու իրենց ուժը ցույց տան ու ով կլինի ամենա արժանին նա էլ կտիրանա արքայի դստերը: Կովկասի բոլոր կտրիճները հավաքվել են ու սպասում են մրցության ժամին, ամենքը մտածում են թե ով պիտի տիրանա արքայի դստեր սրտին: Դուրս եկան հայր ու աղջիկ, աղջիկ կարմիր խնձորը ձեռքին առաջ եկավ ու ասաց`
-Հայրիկ, գուցե բարի տկարին հաղթի չար քաջարին, բայց չի կարող լինել նա սրտի իմ սիրելին:  Սեր-ընկերից իմ կյանքի ես ուզում եմ անշեջ հուր սրբազան, ով կբերի անշեջ հուրը նա էլ կլինի իմ փեսան:
Ու գնացին կտրիճները իրենց ձիերը հեծած, ամենքը ման են գալիս անշեջ հուրն աղջկա ուզած: Աղջիկը միտք է անում` ինչու չեկան, մի թե բոլորը գնացին ու մոռացան: Նորից անցան տարիներ, քաջերը չկան`
-Մի թե հայրիկ ետ չեն գա, գնացին ու մոռացան:
-Չէ աղջիկս ետ կգան, չկարծես թե հուրն անշեջ հեշտ է բերվում այդքան, շատ հաճախ հուրի մեջ , վառվում է բերող հոգին անգամ: Ահա անցան տարիներ, արտասվում է աղջիկը ու արտասունքի մեջ նրա խորտակվում է արքունիքը, ու ասում են թե գիշերները ճրագ տվող թիթեռները էն ջահելներն են կարծես, որ ման եկան անշեջ հուրը  երկար , ու հուրը տեսնելով հանկարծ ընկնում են մեջն ահա, ու այրվում են անշեջ հրում կտրիճները Փարվանա:

Բալլադ - չափածո, պատմողական բնույթի ստեղծագործություն։
Առաջադրանք․ 2

Թմկաբերդի առումը

Թմկա բերդոմ իր գեղեցիկ կնոջ հետ ապրում էր քաջ Թաթուլը, և մի օր Նադիր շահը իր զորքի հետ եկավ ու պատեց Թմկաբերդը։ Շահին հայտնում են, որ Թաթուլը ունի շատ գեղեցիկ կին ու, որ Թաթուլը նրանով է ապրում ու եթե շահը տիրանա տիրուհու սրտին Թաթուլին հեշտությամբ կհաղթի։ Նադիր շահը աշուղ է ուղղարկում, որպեսզի Թաթուլի կնոջ համար իր գովքը անի։ 40 օր կռիվ արեցին, հաղթեց Թաթուլ ու տիրուհին որոշեց խնջույք կազմակերպել, բոլորը հարբեցին ու քնեցին, արթուն մնաց միայն տիրուհին։ Բոլորի քնելուց հետո տիրուհին բացում է Թմկաբերդի դարպասները ու ներս թողնում Նադիր շահին։ Նադիր շահը գրավում է բերդը հետո հարցնում տիրուհուն՝
-Մի թե Թաթուլը ինձնից քաջ չեր ու սիրուն
-Քաջ էր ու սիրուն քեզնից առավել, Թաթուլը կնջը չեր խաբում։
Շահը զայրացավ, կանչեց դահիճին, եկավ դահիճն ու դուրս տարավ թմկա տիրուհուն։ Կանգնացրեցին ձորի քարին տիրուհուն ու գլորեցին ձորից ներքև։

Պոեմ - Չափածո մեծածավալ ստեղծագործություն, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեյի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Պոեմին հատուկ են վիպերգական և քնարական հատկանիշներ։
Առաջադրանք․ 3

Հովհաննես Թումանյանը ունի շատ բալլադներ ու լեգենդներ։

Շունն ու Կատուն, Անբախտ վաճառականները, Արև ու լուսին, Ախթամար, օրորոցագող, Երկինք ու երկիր, Անիծած հարսը, <<Պողոս-Պետրոս>>, Արծիվն ու կաղնին, Որբը, Փարվանա, Լուսավորչի կանթեղը, Հոգեհան, Գառնիկ ախպեր, Չարի վերջը, Հսկան, Էսպես չի մնա, Արտույտի երգը, Մուկիկի մահը, Մի կաթիլ մեղրը, Աղավնու վանքը, Աղջկա սիրտը, Մոծակն ու մրջյունը, Թագավորն ու չարչին։


Առաջադրանք․4

Թումանյանը գրել է՝ բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։


Գրական ժանր են համարվում՝ նամակը, հրապարակախոսական հոդվածները, բանաստեղծությունները։

Առաջադրանք․ 5


Քառյակներ

1․Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ
2․Հիմա բացե՜լ են հանդես
3․Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
4․Լինե՜ր հեռու մի անկյուն,
5․Վերջացա՜վ…
6․Ու՞ր կորա՜ն…
7․Ե՛տ եկե՜ք…
8․Հին աշխարհքը ամեն օր
9․Զուր եմ փախչում, ինձ խաբում,
10․Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
11․Մինչև էսօր իմ օրում


Բանաստեղծություններ

1․Ինձ մի խնդրիր, ես չեմ երգի
2․Պոետն ու մուսան
3․Իմ երգը
4․Երկու սև ամպ
5․Հայոց վիշտը
6․Խոստովանություն
7․Ա՜խ, ես երանի
8․Տերևաթափ
9․Ա՜խ, իԷնչ լավ են սարի վրա
10․Մեր ուխտը
11․Իմ սերը
12․Վահագնի ծնունդը
13․Թե հոգնել ես
14․Ախթամարի կղզում
15․Կաքավի գովքը
16․Հրաժեշտ

Պոեմներ

1․Անուշ
2․Լոռեցի Սաքոն
3․Մարոն
4․Թմկաբերդի առումը
5․Սասունցի Դավիթը

Բալլադներ

1․Շունն ու կատուն
2․Որբը
3․Փարվանա
4․Չարի վերջը
5․Չարի վերջը
6․Հսկան
7․Աղջկա Սիրտը
8․Անբախտ վաճառականները
9․Երկինք ու երկիր

Պատմվածքներ

1․Աղքատի պատիվը
2․Լեռների հովիվը
3․Գիքորը
4․Որախ գիշեր
5․Նեսոյի քարաբաղնիսը



Комментариев нет: