среда, 26 февраля 2014 г.

Ինչպե՞ս եք ուզում, որ հարգեն ձեզ, եթե անգամ դուք ինքներդ ձեզ չեք հարգում



Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

Ես տեքստը մեկ բառով կվերնագրեմ <<Չգիտեˊնք>>, որովհետև Թումանյանը տեքստում խոսում էր մեր գրականության, մշակույթը, աշխարհագրությունը չիմանալու մասին:

Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Ես տեքստը մեկ նախադասությամբ կվերնագրեմ <<Ինչպե՞ս եք ուզում, որ հարգեն ձեզ, եթե անգամ դուք ինքներդ ձեզ չեք հարգում>>, որովվհետև եթե մենք չգիտենք ու չենք հարգում էտ ամենը ուրեմն ինչ իրավունքով ենք պահանջում, որ մեզ հարգեն:

Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

<<Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ, դժբախտաբար, դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ինչ ենք եղել, ինչ ենք արել, ինչու և ինչպես, ինչ օրով, ինչ ճանապարհով ենք էստեղ հասել:>>

Իմ կարծիքով սա է բանալին, որովհետև Թումանյանը ևս մեկ անգամ մեզ ուզում է ցույց տալ, որ մենք էլի ու էլի չգիտենք:

Комментариев нет: