Պետք չէ շատ հպարտանալ բնության նկատմամբ մեր հաղթանակներով: Ամեն մի այդպիսի հաղթանակից նա պատժում է մեզ:
Ֆրիդրիխ Էնգելս
ՀՀ-ն ունի հանքատեսակներիպաշարներ՝
մետաղային և
ոչմետաղային: Մետաղային-մեծ նշանակություն ունեն գունավոր մետաղները՝
պղինձ (Լալվար, Կապան, Քաջարան, Ագարակ),
մոլիբդեն (Քաջարան, Ագարակ),
ոսկի (Սոտք, Մեղրաձոր, Դրմբոն),
կապար,
ցինկ,
ալյումինի հումք (Փամբակի և Մեղրու լեռնաշղթաներ): Սև մետաղներից է
երկաթը (Սվարանց, Հրազդան, Աբովյան): Ոչ մետաղային-
տուֆ (Արագածի լանջեր, Շիրակ, Մերձերևանյան շրջան),
բազալտ, անդեզիտ, կրաքար, մարմար, պեզա, օբսիդիան, պեռլիտ, գրանիտ (Սյունիքի և Լոռու մարզեր) և զանազան կավեր: Հանրապետության սննդի զարգացմանը նպաստում է նաև
կերակրի աղը և հանքային աղբյուրները (Ջերմուկ, Արզնու, Բջնու, Արարատի, Քարվաճառ և Զուառ): Բնության տարրերն ուերևույթները ամբողջությամբ չեն օգտագործվում մարդու կողմից: Մշակման և վերամշակման արդյունքնում գոյանում են թափոններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, խախտելով բնական հավասարակշռությունը, որը մարդկանց առողջության համար դառնում է վտանգավոր: Տեղի է ունենում նյութի շրջապտույտի խախտում, որի հետևանքով երկնահամակարգը կորցնում է ինքնավերականգնման և ինքնամաքրման հատկությունը: Բնօգտագործումը մարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտին: Եվ եթե այդ միջապտությունը ծավալուն չէ, ապա շրջապտույտը, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանը, արդյունքում՝ որակը չի փոխվում:ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ,արծաթ, կապար: Հայաստանում կան շատ հանքավայրեր, սակայն նրանցից ոչ բոլորն են 100%-ովնպաստում Հայաստանի զագացմանը: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք: Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի մեծ մասը գտնվում են օտարերկրյա կազմակերպությունների ձեռքում և դա նշանակում է, որշահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականումփակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուրմթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս: Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք անտառների, գետերի, լճերի, ջրամբարներիմաքրությանը:
Առաջնային հուզող խնդիրներից է աղբի թափոնի զանազանումը, որով կարելի է ստանալէլեկտրաէներգիա, ինչպես նաև այլ օգտագործվող ապրանքներ, ինչպես զարգացած երկրներում:
Աղբույր՝
1,
2,
3,
4,
5
Комментариев нет:
Отправить комментарий