среда, 2 декабря 2015 г.

Կյանքն անիմաստ չվատնել. թերևս սա է ամենաճիշտ վերջաբանը:


Իմ հրատարկչին, Ջոն Մարտինին

12 օգոստոսի, 1986 թվական։

Բարև Ջոն։

Շնորհակալություն բարի նամակի համար։ Ես չեմ կարծում, որ ցավոտ է՝ երբեմն հիշել, որտեղից ենք մենք եկել։ Դու գիտես, որտեղից եմ եկել ես։ Նա, ով փորձում է գրել դրա մասին կամ նկարահանել ֆիլմեր, ոչինչ էլ չգիտի դրա մասին։ Նրանք միայն գիտեն սա՝  «9-ից մինչև 5-ը»։ Ինձ մոտ երբեք չի եղել «9-ից մինչև 5-ը», այնտեղ, որտեղ ես էի, չկար անգամ անվճար ընդմիջում՝ ճաշին, որպեսզի պահես աշխատանքդ դու ընդհանրապես չես ճաշում։ Կա նաև արտաժամյա աշխատանք, իսկ գրքերում երբեք դրա մասին չեն գրում։ Եթե բողոքում ես, կգտնվի ուրիշ անփորձ մեկը, ով կզբաղեցնի քո տեղը։
Գիտես իմ հին ասացվածքը։ «Ստրկությունը երբեք էլ չեն վերացրել, այն ուղղակի տարածել են բոլոր ռասաների վրա».
Ես ցավում եմ անհետացող մարդկության համար, երբ մարդիկ պայքարում են աշխատանքի համար, որն անել անգամ չեն ուզում, բայց այլընտրանքն իրենց ավելի շատ է վախեցնում։ Մարդիկ ուղղակի դատարկվում են։ Նրանք վերածվում են վախեցած ու ենթարկվող գիտակցությամբ մարմնի։ Նրանց աչքերը այլևս չեն փայլում։ Ձայնը դառնում է տհաճ, և մարմինը, մազերը, ձեռքերի եղունգները, կոշիկները, ամեն ինչ։ Երիտասարդ ժամանակ ես չէի կարողանում հավատալ, որ մարդիկ կարող են իրենց կյանքը դրան նվիրել։ Ծերության ժամանակ էլ ես դեռ դրան չեմ հավատում։ Ինչի՞ համար են նրանք դա անում, հեռուստատեսությու՞ն, վարկով վերցված ավտոմեքենա՞, թե՞ երեխաներ, երեխաներ, որոնք պատրաստվում են ապրել կյանքը այնպես, ինչպես նրանք։
Իսկ նրանք ուղղակի նայում էին ինձ վրա։ Ես ասում էի այն, ինչը նրանք չէին ուզում իրենց գլուխը մտցնել։
Հիմա, երբ շուրջը մարդիկ ազատվում են, նրանք ապշած են.
«Ես ներդրել եմ սրա մեջ 35 տարի»
«Սա անարդար է»
«Ես չգիտեմ, ինչ անել հիմա»
Իսկ նրան երեբեք չեն վճարում ստրուկներին այնքան, որքան, որ կբավականեցնի ազատ լինելու համար։ Նրանք վճարում են այնքան, որպեսզի կարողանան գոյատևել, իսկ հետո կրկին վերադառնան աշխատանքի։ Ես տեսել եմ այդ ամենը։ Ինչու՞ նրանք այդ ամենը չեն տեսնում; Ես հասկացել եմ, որ դա ավելի լավ չէ, քան այգու նստարաններին ապրելը կամ հարբեցող լինելը։ Եվ ինչու՞ չդառնալ այդպիսին ավելի շուտ, քան իրենց ինձ էդպես դարձնելը, ինչու՞ սպասել։
Ես գրեցի քեզ՝ ուղղակի զզվանք զգալով այս ամենի հանդեպ, որպեսզի դուրս հանեմ այս կեղտը իմ սեփական օրգանիզմից։ Եվ հիմա ահա ես, այսպես կոչված «պրոֆեսիոնալ գրող»  որ ծախսել է իր կյանքի 50 տարիները, և բացահայտել է, որ համակարգն այդքան կեղտոտված է:
Հիշում եմ, մի ժամանակ ես աշխատում էի ընկերությունում՝ փաթեթավորող, և փաթեթավորողներից մեկը հանկարծ բացականչեց՝ «Ես երբեք ազատ չեմ լինի»: Հանկարծ մոտեցավ ղեկավարներից մեկը (նրան Մորրի էին ասում), և նա միայն չարախնդաց, կյանքը նրան նեղն է գցել:
Էնպես,  որ,  դա մեծ հաջողություն էր,  որ ես կարողացա դուրս պրծնել այդտեղից:  Ես որախանում եմ դրանով,  այդ հրաշքով:  Հիմա էն ամենը, ինչ- որ  գրում եմ,  դուրս է գալիս հին մտքերից և հին մարմնից:  Ես հասկացա այդ ամենն ավելի ուշ,
քան մարդիկ կարող էին անել ու մտածել այդ մասին. արժե արդյոք շարունակել: Ու քանի,  որ  սկսեցի ավելի ուշ,  ես պետք է գործը հասցնեմ ավարտին: Ու երբ իմ բառերը սկսում են խառնվել, ու ինձ օգնություն է հարկավոր լինում,  որպեսզի կարողանամ առաջ շարժվել,  ես զգում եմ,  թե ոնց է ինչ-որ մի բան իմ մեջ պատրաստվում ինձ հիշեցնել , ոնց ես անցա դժվարությունների ու տառապանքների միջով, որ վերջիվերջո, արժանապատիվ մեռնեմ:
Կյանքն անիմաստ չվատնել. թերևս սա է ամենաճիշտ վերջաբանը:

Քո Հենկ:


Չարլզ Բուկովսկի

Комментариев нет: