среда, 22 января 2014 г.

Պարույր Սևակ



Պարույր Սևակին ծանոթ եմ դեռ 4-րդ դասարանից, բայց այն ժամանակ բանաստեղծությունները ինձ ուղղակի դուր էին գալիս, իսկ հիմա ես հասկանում եմ դրանք ասելիքը: Ինձ ամենաշատը դուր է գալիս <<Անմահները Հրամայում են>> և <<Անլռելի Զանգակատուն>> ժողովածուի բանաստեղծությունները: Սևակի կարծես թե բոլոր բանաստեղծությունների մեջ կա զգացմունքներ, մեկի մեջ՝ ուրախություն, մեկի մեջ՝ տխրություն, մյուսի մեջ՝ երազանք և այլն: Կան գրողներ, որ իրենց բանաստեղծության մեջ չկա իմաստ՝ համենայդեպս ինձ համար, իսկ Սևակի բանաստեղծությունների մեջ կա իմաստ ու ասելիք: 

Комментариев нет: