Ներածություն
Նյութի բովանդակությունը՝
- Քաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը
- Ի՞նչ է քաղական կուսակցությունը, ըստ Կլաուս Ֆոն Բոյմենի
- Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը
- Կուսակցական համակարգերը՝ միակուսակցական, երկկուսակցական, բազմակուսակցական
Քաղաքական կուսակցությունների առաջացումը և էությունը
Պամությունից հայտնի է, որ տարբեր քաղաքական համակարգերում մարդիկ կազմակերպվել են իրենց շահերը պաշտպանելու համար: Կազմակերպվել են նաև, որպեսզի իրենց կամքը թելադրեն ուրիշներին: Այս իմաստով քաղաքական կուսակցությունները գոյություն են ունեցել դեռևս հին Հունաստանում և Հռոմում, ինչպես նաև միջնադարյան Եվրոպայում:
Կուսակցություն տերմինը առաջացել է լատիներեն /pars-մաս/ բառից: Մասնագիտական գրականության մեջ առավել տարածված է այն տեսակետը, համաձայն որի քաղաքական կուսակցությունների ձևավորման պատմության մեջ առանձնացվում են հետևյալ ձևավորման էտապները։
Կուսակցություն տերմինը առաջացել է լատիներեն /pars-մաս/ բառից: Մասնագիտական գրականության մեջ առավել տարածված է այն տեսակետը, համաձայն որի քաղաքական կուսակցությունների ձևավորման պատմության մեջ առանձնացվում են հետևյալ ձևավորման էտապները։
Ձևավորման էտապները
1. Արիստոկրատական կարերիստներ (ֆրանս. Coterie- խմբակ, մարդկանց համախմբված խումբ, որոնք հետապնդում էին ինչ-որ խմբակային նպատակներ)
2. Քաղաքական ակումբներ (անգլ. Club-ակումբ)
3. Հասարակական կազմակերպություն, որը գործնական և քաղաքական նպատակներով միավորում է որոշակի շրջապատի, մասնագիտության մարդկաց
4. 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության շրջանում քաղաքական կուսակցությունների անվանում` (օրինակ` Յակոբինների ակումբ)
5. Մասսայական կուսակցություններ
1. Արիստոկրատական կարերիստներ (ֆրանս. Coterie- խմբակ, մարդկանց համախմբված խումբ, որոնք հետապնդում էին ինչ-որ խմբակային նպատակներ)
2. Քաղաքական ակումբներ (անգլ. Club-ակումբ)
3. Հասարակական կազմակերպություն, որը գործնական և քաղաքական նպատակներով միավորում է որոշակի շրջապատի, մասնագիտության մարդկաց
4. 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխության շրջանում քաղաքական կուսակցությունների անվանում` (օրինակ` Յակոբինների ակումբ)
5. Մասսայական կուսակցություններ
Ի՞նչ է քաղաքական կուսակցությունը
Ըստ Գերմանացի քաղաքականագետն Կլաուս Ֆոն Բոյմենի, քաղաքական համակարգում կուսակցություններն իրականացնում են հետևյալ հիմնական ֆունկցիաները՝
- Նպատակի որոշումը,
- Հասարակական շահերի միավորումը և արտահայտումը
- Քաղաքացիների ակտիվացումը
- Հասարակական կարծիքի դաստիարակում
- Պառլամենտի և երկրի բնակչության միջև առկա քաղաքական կապերի ապահովում
Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է (ծագել է «նախատիպ», «գաղափար» և «բառ», «միտք», «ուսուցում» բառերից)։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝
- Մարքսիստական
- Սոցիալիստական
- Կոմունիստական
- Լիբերալ
- Պահպանողական կամ Կոնսերվատիվ
- Ազգայնական
- Ֆաշիստական և այլ կուսակցություններ։
- Բանվորական
- Գյուղացիական
- Երիտասարդական
- Մտավորականական
- Ավանգարդային
- Նախընտրական
- Պառլամենտական կուսակցություններ
Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։ Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝
- միակուսակցական,
- երկկուսակցական,
- բազմակուսակցական։
Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է մեկ կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները: Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը: Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, Կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը:
Երկկուսակցական համակարգ հասկացություն օգտագործվում է ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի քաղաքական համակարգը բնութագրելու համար, սա ամենևին չի նշանակում, թե այդ երկրների քաղաքական կյանքում գոյություն ունեն միայն երկու քաղաքական կուսակցություններ, այստեղ գլխավորապես հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքական իշխանությունն իրականացնում են իրար հաջորդող երկու քաղաքական կուսակցությունները: Ինչպես, օրինակ, դեմոկրատական և հանրապետական կուսակցություններն ԱՄՆ-ում, պահպանողական և լեյբորիստական կուսակցություններն Անգլիայում: Այդ համակարգերը կարելի է անվանել նաև դասական «երկկուսակցական» համակարգ, որովհետև ուրիշ այլ կուսակցություններ երբեք հաջողությամբ պայքարի մեջ չեն մտել երկու գլխավոր կուսակցությունների հետ:
Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է: Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները: Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն: Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն:
Комментариев нет:
Отправить комментарий