Հնում գոյություն ուներ մի կարգ, երբ ծննողները առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար:
Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տարնում են տաճար: Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով` հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց:Այստեղից ել առաջացել է "Տեառնընդառաջը", որը նշանակում է տիրոջն ընդառաջ: Եվ նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:
Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը: Որից հետո խարույկ են վառում: Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները: Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը: Կրակը վառելու պատվավոր իրավունքը պատկանում է այդ տարի ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդն այստեղ է հավաքվում` իրենց հետ փայտեր, նույնիսկ գերաններ բերելով: Կրակը թեժացնելով` նրանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:
Տարածված է այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է §ձմռան քառասունքը: Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները վառվող մոմերով վերադառնում են իրենց տները:
Տոնակատարությունները շարունակվում են տների բակերում, որտեղ եկեղեցուց բերված կրակով խարույկներ են վառում:
Անցյալում Տյառնընդառաջի տոնը հանում էր նորափեսայի` աներոջ տուն այցելելու արգելքը (անցյալում ընդունված կարգի համաձայն` մինչև հատուկ հրավերք չկազմակերպվեր, նշանված և նորապսակ երիտասարդները խուսափում էին հարսի ծնողների, հատկապես աներոջ հետ հանդիպել): Խարույկի վրայով ցատկելուց հետո նա կարող էր իր կնոջ ծնողների տուն այցելել: Տյառնընդառաջին նաև հացկերույթներ, խնջույքներ չէին լինում: Չէին լինում նաև այցելություններ: Միակ բացառությունը փեսացուի ընտանիքից հարսնացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր, որի պարունակությունը վայելում էին հարսնացուի ընկերուհիները: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է փետրվարի 13-14-ը: Տյառնընդառաջը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Ըստ եկեղեցական ավանդության` երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են` որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:
«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»,- այսպես են շնորհավորել մարդիկ Տյառընդառաջին միմյանց տեսնելիս:
Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում, կրակով մարդիկ պայքարում էին:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Տեառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Եկեղեցական օրացույցով նոր օրը սկսվում է
երեկոյան ժամերգությունից հետո: Տվյալ դեպքում փետրվարի 14-ը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից։ Երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտի մոտենալը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց հետ տուն։
Ժողովրդական սովորույթի համաձայն` օրհնված մոմի կրակով վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը։ Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ "Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում։
Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու"։
Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. "Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ" (Մատթ. ԺԱ 28)։ Հաջորդ քայլը մերն է։ Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, "խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը" (Հովհ. Ը 12)։
Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում 40 օր մնալուց հետո վերցնում են մանուկ Հիսուսին և գնում Երուսաղեմ՝ Նրան "Տիրոջը ներկայացնելու" (Ղուկ. Ա 22)։ Սրբազան ավանդության համաձայն՝ երբ տեղ են հասնում, Աստծո հրամանով փակված տաճարի արևելյան դուռը բացվում է։
Փետրվարի 14-ին` Տեառնընդառաջ ի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը։ Սովորության համաձայն` Տեառնընդառաջ ի տոնին նվերներով այցելում են նորապսակներին։
Լուսանկարը անձնական արխիվից
Комментариев нет:
Отправить комментарий