1.«Կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»:
2.Ես հոգու խաղաղություն ասելով հասկանաում եմ մարդու ներքին և արտաքին իրավիճակների ներդաշնակություն: Ես խաղաղ ու հանգիստ եմ այն ժամանակ, երբ գիտեմ, որ կողքիս ունեմ պարզ ու անկեղծ մարդիկ:
3.Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։ Հա, համաձայն եմ Թումանյանի հետ պետք ճշմարտությունը պետքա հաղթեր, բայց էտ դեպքում ինչի էր նամակ գրում բանտից: Թումանյանը կարծում էր, որ ճշմարտությունը հաղթելու է ու իրեն ազատելու են, ու՞ր է էն ճշմարտությունը, ու՞ր է էն արդարությունը, որ պիտի ազատեր Թումանյանին:
4.
Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր
խորհում մարդկային ապերախտութեան ու
չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա
յայտնուել բանտում։ Որքան էլ
պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ
մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց
կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ
ամէնին բարձրից նայել եւ
ներել:
Փետրուարի 1-ին բանտից գրում
է.
«Էդպէս
անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու
բարերար ես եղել - դրա
մէջ
տանջանքի հետ միասին կայ
նաեւ
ինչ-որ
մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ
դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց
հետ»։
Ոչ
մի
ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ
բանտից ազատուելուց յետոյ էլ
դառնացած պիտի գրէր. «Աւելի
մեծ
անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է
երեւակայել»։ Համաձայն եմ Թումանյանի հետ կարելի ներել, ընդունել, բայց ոչ ամեն պարագայում, ամեն պարագայում մարդուն ներելը իմ կարծիքով և սխալ է, և դժվար:
5. Ճիշտ է, ես չեմ կարող ճիշտ բնութագրել Թումնյանին, բայց կարդալով կենսագրությունն ու <<Կյանքի Անսասն օրենքը>> հոդվածը, կարող եմ ասել, որ Թումանյանը անկեղճ, անշահախնդիր մարդ է եղել: Կարողացել
է ներել ու դա է ամենակարևորը:
Комментариев нет:
Отправить комментарий