четверг, 12 февраля 2015 г.

Տերյանական էմոցիաներ

Ասում են՝ երբ չես հասկանում բանաստեղծությունը, բայց այն զգում ես, ուրեմն այն քեզ հոգեհարազատ է։ Եթե անկեղծ, ես չեմ հասկանում Տերյանի բանաստեղծությունները, բայց զգում եմ, չգիտեմ՝ ինչ են արթնացնում իմ մեջ, բայց հաստատ ինչ-որ մի բան արթնացնում են։ Տերյանը իր բանաստեղծություններից յուրաքանչյուրի մեջ իրեն զգացնել է տալիս, ասում, որ ինքը կա, որ տխուր է կամ ուրախ, բողոքում է կամ …. Տերյանը էմոցիաները արտահայտելու յուրահատուկ մի ձև ունի, էնքան դժվար է էդ բացատրելը, էդ զգալ է պետք։ Մեջս մի փոքր անկյուն կա, դռները մենակ Տերյանն ա բացում, ես բանալին չունեմ։

Комментариев нет: