Կոտորակի վերևի գրված թիվը կոչվում է համարիչ, իսկ ներքևում գրվածը՝ հայտարար:
Կոտորակները լինում են կանոնավոր և անկանոն:
Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից, կոչվում է կանոնավոր կոտորակ։ Այն կոտորակը, որի համարիչը մեծ է հայտարարից կամ հավասար է նրան, կոչվում է անկանոն կոտորակ։ Կոտորակները լինում են սովորական և տասնորդական:Գումարում
Նույն հայտարարով կոտորակներ գումարելիս հարկավոր է համարիչները գումարել իրար,իսկ հայտարարը թողնել նույնը։
Տարբեր հայտարարներով կոտորակներ գումարելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի,ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այս գործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացված թվերը գումարումենք, իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:
Հանում
Նույն հայտարարով կոտորակներ հանելիս հարկավոր է համարիչները հանել իրարից, իսկ հայտարարը թողնել նույնը: Տարբեր հայտարարներով կոտորակներ հանելիս պետք է կոտորակները բերել նույն հայտարարի,ապա այդ թիվը նախ բաժանել մի կոտորակի հայտարարին և բազմապատկել համարիչով, այսգործողությունը հերթով կոտորակների հետ անելուց հետո համարիչում ստացված թվերը հանում ենք,իսկ հայտարարը գրում ընդհանուր հայտարարը:
Բազմապատկում
Կոտորակները բազմապատկելու համար պարզապես անհրաժեշտ է համարիչները բազմապատկել իրար, հայտարարները՝ իրար:
Բաժանում
Բաժանման համար անհրաժեշտ է առաջին կոտորակի համարիչը բազմապատկել երկրորդկոտորակի հայտարարին և գրել համարիչում, իսկ հայտարարը ստանալու համար՝ առաջինըհայտարարը բազմապատկել երկրորդի համարիչի հետ: Այսինքն խաչաձև բազմապատկում։
Բաժանման համար անհրաժեշտ է առաջին կոտորակի համարիչը բազմապատկել երկրորդկոտորակի հայտարարին և գրել համարիչում, իսկ հայտարարը ստանալու համար՝ առաջինըհայտարարը բազմապատկել երկրորդի համարիչի հետ: Այսինքն խաչաձև բազմապատկում։
Комментариев нет:
Отправить комментарий