суббота, 2 мая 2015 г.

Ջրոլորտ



Ջրոլորտը Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է: Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է։ Մարդիկ խմում են Քաղցրահամ ջուր, Քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2,5%-ը, սակայն դրա մի մասն է պիտանի խմելու համար։Մարդը օրեկան ունի 2 լիտր ջրի պահանջ:Հասուն մարդու մարմնի 60-65%-ը կազմում է ջուրը:Մարդը կորցնելով մարմնից 2% ջուր սկսում է ծարավել, 6-8% տոկոսի դեպքում նրա մոտ կիսաուշաթափություն է, 10%-ի դեպքում մարդու մոտ առաջանում են խնդիրներ թուքը կուլ տալու հետ, իսկ մարմնից 12% ջուր կորցնելու դեպքում մարդը մահանում է: Ջուրը աղտոտում են կենցաղային, քիմիական թափոնները։Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային և գազային ձևերով։ Ջուրը մաքրելու համար անհրաժեշտ է մեծ ֆինանասներ։Ջրի մաքրումը կատարվում է ջրազատիչ կայաններում։ Ջրազատիչ կայաններում ջուրը նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման, ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչմչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։ Աղտոտված ջուրը կարող է պատճառ դառնալ այնպիսի հիվանդությունների ինչպիսիք են` տիֆը, դիզենտերիա, խոլերա, ստամոքսային ինֆեկցիա, բրուցելյոզ և այլն: Գիտնականների կարծիքով, պետք է հրաժարվել ջրի համատարած մաքրման մտքից, քանի որ մաքրումից ոչնչանում են շատ մանրէներ, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա, գրում է New Scientist-ը:
ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնական Լատգարդ Ռասկինը պնդում է, որ քլորի և այլ քիմիական նյութերի միջոցով ջրի ամբողջական մաքրման լայն կիրառումը գրեթե անարդյունք է:
Ժամանակակից տեխնոլոգիաներով անհնար է ամբողջովին վերացնել ջրում առկա միկրոօրգանիզմները: Սակայն ոչնչացվում են դրական ազդեցություն ունեցող մանրէները:
Օրինակ՝ նիտրատները, որոնք աղտոտում են խմելու ջուրը, հնարավոր է վերափոխել անվնաս ազոտի մանրէների միջոցով: Այդ նպատակով, տվյալ տեսակի միկրոօրգանիզմների աճը խթանելով, ստացվում է, հակառակը, բարձրացվում է ջրի որակը և խմելու ջրի անվտանգությունը:


Աղբյուր՝ 123456

Комментариев нет: