Մենք բոլորս էլ տարբերվում ենք միմյանցից, թե՛ մտածելակերպով, և, թե՛ արտաքին տեսքով։ Բայց կան մարդիկ ովքեր կոպիտ ասած «ստանդարտ» չեն մտածում, ովքեր ունեն սեփական կարծիք, ովքեր տարբերվում են հասարակությունից, ովքեր աչքի են ընկնում։ Ի՞նչ ա, պետք ա բոլոր միյատեսակ լինենք, միյատեսակ մտածենք, հագնվենք, տենց ամեն ինչ կկորի, ամեն ինչ անգույն կլինի, բայց մարդկանց էդ ա դուր գալիս, մարդկանց աչքերը «վառ» մարդկանց չեն ընդունում, իրանց աչքին տարբերվողը հաճելի չի։ Մարդիկ մի տեսակ բանտարկվել են կարծիքների մեջ՝ ուրիշների կարծիքների։ Իմ համար անընդունելի ա, որ ուրիշները ուզում են մեր տեղը ապրեն, մեր տեղը որոշումներ կայացնեն, դժվար չի՞ մի քանի հոգու տեղը ապրել։Եթե հաճելի ա մարդու հետ շփվելը, ինչ տարբերություն, թե ինքը ինչ ա հագնում։
Комментариев нет:
Отправить комментарий