пятница, 17 июня 2016 г.

Lady Di



Only do what your heart tells you. 
Princess Diana

ՀՀ Էներգետիկա

Լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկիր` Հայաստանն այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։ 2007 -2011 թվականներին հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էլեկտրաէներգիայի սպառման աճը 2002-2010թթ-ին բնութագրվում է տարեկան 3.6% միջինացված ցուցանիշով, իսկ բնական գազի սպառման աճը` տարեկան 5.1% միջինացված ցուցանիշով, ընդ որում` բնական գազ սպառող բաժանորդների թիվն աճել է 560230/2008թ./մինչև 595581/2010թ./: Համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունը թողեց նաև մեր երկրի տնտեսության աճի տեմպերի վրա, ինչի հետևանքով` 2009թ.-ին 2008թ-ի նկատմամբ էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է շուրջ 7.4%,- ով, իսկ բնական գազի սպառումը` շուրջ 20.3%-ով: 2011թ-ի առաջին եռամսյակում 2010թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ տեղի է ունեցել ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ բնական գազի սպառման աճ: Էլեկտրաէներգիայի սպառման աճը կազմել է մոտ 5.85%, իսկ բնական գազինը` 6.6%:
Մարդկության զարգացմանը համընթաց ավելանում է էներգիաից կախումը: Պետության համար կարևոր մի շարք ճյուղեր ուղակիորեն կախվածություն ունեն էներգիաից և առանց դրա տնտեսությունը չի կարող նյութական արտադրանք տալ : Կենցաղում մարդիկ ուղակի կախվածություն ունեն լույսից և էլեկտրաէներգիաից : Ինչպես ուրիշ երկրներ այնպես ել ՀՀ -ն առանց էներգիաի չի կարող զարգանալ : ՀՀ - ում ստացվող ամբողջ նյութական արտադրանքը առանց էլեկտրաէներգիաի չի կարող լինել : ՀՀ - ում էլեկտրաէներգիա ստանում են ՀԷԿ- երից, ՋԷԿ-երից և ԱԷԿ - ներից : ՀԷԿ-երը կառուցվում են մշտական հոսք և թեքություն ունեցող գետերի վրա : ՀԷԿ-երը համեմատաբար քիչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին , սակայն դրանք ել են ունենում իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ամբարտակներ և ջրամբարներ կառուցելու հետևանքով մեծ քանակությամբ հողային զանգվածներ անցնում են ջրի տակ , խախտվում է տվյալ տարացքի կենդանական կյանքը , իսկ ամբարտակների վթարների պաճաոով ջրհեղեղներ են առաջանում , ՀՀ -ում և մի շարք այլ երկրներում ամենաշատ էլեկտրաէնեգիա ստանում են հենց ՀԷԿ-երց, այն համեմատաբար էժան է : ՀՀ-ում ամենաշատ էլեկտրաէներգիա ստացվում է Հրազդան գետի վրա կառուցվաց Հրազդանի ՀԷԿ-ից : ՋԷԿ-երը աշխատում են վառելանյութով , վառելիքի այրման հետևանքով առաջանում է էներգիա : Բայց այս եղանակով էներգիա ստանալը բավականաչափ մեծ վնասներ է հասցնում շրջակա միջավայրին , վառելիքի այրման ընթացքում մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում , ինչը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի և գլոբալ տաքացման : ԱԷԿ - ները աշխատում են ռադիոակտիվ նյութերով ինչպիսին է օրինակ ուրանը : ԱԷԿ-ների դեբքում այն ավելի թանկ է և ավելի շատ է վնաս հասցնում շրջակա միջավայրին:
ՀՀ-ում այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղեր: Ճյուղերից մեկը դա արևային էներգիայի ստացումն է, բայց հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները կարող ենք ասել որ Հայաստանում արևային էներգիա ստանալը էֆեկտիվ չի լինի: Մյուս հիմնական ճյուղը դա ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումն է: Մենք կարող ենք ասել, որ ուրիշ էներգիայի աղբյուրների(ՋԷԿ) հետ համեմատած մենք հաջող գործոնեություն ենք ծավալում: Այսօր Հայաստանում կան 140-ից ավել ՀԷԿ-էր։


Աղբյուր՝ 1234

Ալեքանդր Շիրվինդ. Ծեր օրերին ոչինչ փոխել պետք չէ



Մեր տարիքում (75 և ավելի)ոչինչ պետք չէ փոխել և ոչնչիցպետք չէ հրաժարվել։ Ես շատ եմփորձել ծխելուց հրաժարվել,բայց դա ոչմի լավ բանի չի բերել։Նորից վերադառնում էի այդարատավոր սովորությանը,մինչև որդիս, որին ես լսում եմ ևորից վախենում եմ, ասաց՝ վերջ, հերիք է։
Իսկ հետո ինձ խորհուրդ տվեցին այցելել մի հրաշալի ակադեմիկոսի՝զգուշացնելով, որ նա ոչ ոքի չի ընդունում, բայց ինձ ինչ-որ տեղից գիտի ևպատրաստ է զրուցելու։ Ես հավաքեցի մեզի անալիզի շարադրանքի լիակատար ժողովածուն և գնացի Էնտուզիաստների խճուղու ծայրին գտնվող ինչ-որ տեղ։
Առանձնատուն, լռություն, անցնում են գեղեցիկ, ծուռոտանի կանայք՝պլաստմասսայե խալաթներով։ Գորգեր, հսկայական աշխատասենյակ, պատերին՝պատվոգրեր Նապոլեոնից, Պյոտր Առաջինից, Նավուխոդոնոսորից։ Եվ ոսկեգույնակնոցով նստած է ակադեմիկոսը։
-Քանի՞ տարեկան եք, -ասում է։
-Շուտով, -ասում եմ,- չորս հարյուր կլինեմ։
-Նշանակում է՝ մենք հասակակիցներ ենք։ Ես մի տարի փոքր եմ Ձեզնից։
Հենց տեսավ անալիզների թղթապանակը, թափահարեց ձեռքը.
-Խնդրում եմ, հավաքեք, դա ինձ արդեն դուր է եկել։ - Փաթեթին չնայեց էլ։
-Ի՞նչ խնդիր ունեք։
-Առաջին հերթին,-ասում եմ,- առավոտյան ծնկներս ցավում են։
-Իմն էլ՝ հակառակը՝ երեկոյան․ Իսկ ուրի՞շ։
-Շնչարգելություն։
-Դե դա նորմալ է։
-Սկսել եմ շուտ հոգնել։

-Ճիշտ է, ես էլ։ Դե, մեր տարիքում այդպես էլ պետք է լինի։
Եվ ես հանգստացա։ Եթե բժշկագիտության ակադեմիկոսն էլ է իրեն այնպեսզգում, ինչպես ես, ուրեմն էլ ի՞նչ ասես։ Վերջում ասացի, որ հրաժարվելեմծխելուց։ Նա ոսկեգույն ակնոցի մեջից նայեց ինձ։
-Սիրելի՛ս, ինչի՞ համար։ Մեր տարիքում ոչինչ պետք չէ փոխել, և ոչնչից պետք չէհրաժարվել․ կապրենք-կվերջացնենք՝ ինչպես կանք:



Ես համբուրեցի նրա պատվոգրերը։ Հանճա՜ր է։ Բա որ սկսեր իմ մեզի անալիզները կարդալ…


Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի
Աղբյուրը

Բնօգտագործումն ու Բնապահպանությունը ՀՀ-ում

    

Պետք չէ շատ հպարտանալ բնության նկատմամբ մեր հաղթանակներով: Ամեն մի այդպիսի հաղթանակից նա պատժում է մեզ:
Ֆրիդրիխ Էնգելս

пятница, 22 апреля 2016 г.

Գուցե այսօր հենց այդ օրն է

Մի օր պատահաբար հանդիպեցիիմ ծանոթին։ Վերջին անգամ մենք հանդիպել էինք հինգ տարիառաջ։ Շատ անսպասելիհանդիպեցի նրան։ Շատպատահաբար։ Եվ սա այն ծանոթնէր, ում հետ համալսարանում,վերջին նստարանին նստած,ծիծաղում ու խաչբառ էինքլուծում։ Դե, ես շատ ուրախ էինրան տեսնելուս։ Շատ։



Ահա նա՝ ոտքից գլուխ գեղեցիկ, հետաքրքիր կատակներ է անում։ Իսկ ես շատլարված շաբաթ եմ անցկացրել, ուշ էի պառկում քնելու, քնատ եմ։ Հիմա՝ լսում եմ,թե ինչ է կատարվում նրա կյանքում, ժպտում եմ ու ինձուինձ մտածում. «Կեցցեմ ես, շատ ապրեմ, որ այնուամենայնիվ առավոտյան շուտ արթնացա ու գլուխս լվացի»։
Ընդհանրապես մեր կյանքում շատ բաներ են տեղի ունենում պատահական, շատբաներ են տեղի ունենում անսպասելի։ Դե պատկերացրեք, եթե մենք ծնվելիսհատուկ ծրար ստանայինք, այդ ծրարն էլ բացեինք 18-ը լրանալիս։ Օրինակի համար եմ ասում։ Եվ ահա, այդ օրը հավաքվում են քո բոլոր հարազատներն ուընկերները։ Բոլորը զուգված և ուրախ են։ Դու՝ նույնպես։ Մայրիկն ու հայրիկը ճառ են ասում։ Ասում են՝ քեզ հիշում են, երբ դեռ մի մատ երեխա էիր։ Իսկ հիմա, ահա, արդեն ծրարն ենք բացում։ Կարելի է և մի քիչ արցունք թափել։ Մայրիկը՝ հաստատ։
Դու փչում ես տոնական տորթի մոմերը, և հանում ես ծրարից մեքենագիր նամակը։Եվ այնտեղ գրված է.
Մարտի 12, 2016 թ. դու կհանդիպես քո ապագա ամուսնուն։
Հունվարի 15, 2017 թ. դու կստանաս քո երազած աշխատանքի առաջարկը։
Փետրվարի 5, 2017թ. կիմանաս, որ մայր ես դառնալու։
Եվ այդպիսի շատ տարեթվեր են գրված։ Օրը, երբ կգնես քո առաջին տունը, երբկհանդիպես մտերիմ ընկերոջ, երբ շուն կպահես, երբ պատահաբար կգտնես քոերազած երկրի էժան ավիատոմսերը։ Մի խոսքով՝ տարբեր, լավ օրեր։ Դու կարմիրմարկերով նշում ես այդ օրերը պատից կախված օրացույցի վրա ևանհամբերությամբ սպասում դրանց։ Եվ ահա, դու պառկում ես քնելու ու գիտես, որվաղը հենց այդ օրն է։ Եվ դու քնում ես հրաշալի ակնկալիքով։ Առավոտյան վեր եսթռչում զարթուցիչի առաջին զանգից, ուրախությամբ նայում ես պատուհանից ևնոր օրվան ասում ես՝ բարև։ Հետո ներքնազգեստով պարում ես հայելու առաջ։Հնարավոր է՝ նույնիսկ երգում ես։ Հագնում ես գեղեցիկ, սիրելի հագուստդ,հաճույքով բուրավետ սուրճ ես խմում։ Շուրթերդ ներկում ես բալագույն փայլով,հայելու մեջ ժպտում ես ինքդ քեզ, որովհետև այսօր ամեն ինչ լավ է լինելու։ Դուհաստատ գիտես, որ այսօր ինչ-որ հրաշալի բան է տեղի ունենալու։
Բայց մենք չենք ստանում այդպիսի ծրար ոչ ծնվելիս, ոչ էլ ուրիշ մի օր։ Ես որ՝ հաստատ չունեմ դրանից։ Եվ փառք աստծո։ Բոլոր հրաշալի բաները ինձպատահում են անսպասելի ու հանկարծ։ Ես երբեք նախօրոք չեմ իմանում՝ ինչ կամինչպես։
Եվ՝ ահա։
Իսկ եթե առավոտյան արթնանալուն պես, որոշենք, որ այդ օրը այսօր է։ Որ հենցայսօր է ինձ սպասվում ինչ-որ զարմանահրաշ մի բան։ Թող որ՝ ես դեռ հաստատ չգիտեմ։ Ի՞նչ կասեք, եթե այսօր մահճակալից ուրախ ցատկեմ։ Այսօր նոր օրվանողջույն ասեմ, այսօր հագնեմ սիրելի հագուստս, այսօր բալի երանգով ներկեմշուրթերս, ժպտամ ինքս ինձ հայելու մեջ։



Որովհետև՝ ի՞նչ իմանաս։ Մեկ էլ տեսար…


Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի

вторник, 2 февраля 2016 г.

Վահան Տերյան «Նամակ Մարթա Միսկարյանին»: Կետադրություն

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի, հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:
Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:
Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

воскресенье, 31 января 2016 г.

My favorite artist

Առաջադրանք

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին, ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում,բանահյուսության մեջ,պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր),նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը՝ բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը, Կորյունը, Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:
Գրաբարի խոսակցական տարբերակը, ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով հանգել է լեզվական նոր որակի՝ միջին հայերենի, որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը, Կոստանդին, Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը,   Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է՝ գրաբարից աշխարհաբար:
Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները՝ արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն, երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի, հստակեցման,բառապաշարի հարստացման, անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:
Արդի գրական արևելահայերենը պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ ունի հետագա զարգացման, մշակման, նորմավորման ավելի մեծ հնարավորություններ  քան արևմտահայերենը, որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:
Ե՛վ արևմտահայ, և՛ արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:
Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:

  << Մեր լեզուն մեր հայրենիքն է>>:
Ավետիք Իսահակյան

<<Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:
Ջորջ Բայրոն,
անգլիացի բանաստեղծ

 <<Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն>>:
Անտուան Մեյե
ֆրանսիացի հայագետ

<< Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն>>:
Մուշեղ Իշխան,
բանաստեղծ

суббота, 30 января 2016 г.

Happiness for me

Էկոհամակարգերի հիմնախնդիրները

Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում էէներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որըթերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամանուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբստորջրյա էկոհամակարգերի։Էկոհամակարգում կարելի է առանձնացնելերկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ  (օրգանիզմներ, որոնքէներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Ինչպես ցանկացած ասպեկտում, էկոհամակարգերի դեպքում նույնպես մարդն ունենում է իր ազդեցությունը: Անտառի օրինակը այն կարող է արտացոլվել անտառահատումներում կամ անտառատնկումներում: 

Մեզ շրջապատող էկոհամակարգի վառ օրինակ է ջրավազանը: Նրանում բնակվողձկների,բույսերի հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝կենսացենոզը։ Որպեսէկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները,քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիականարտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։

Մարդու տնտեսական գործունեության հետևանքով ձևավորվում են յուրատեսակ էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակ կարող են ծառայել արհեստականորեն ստեղծված այգիները, բանջարանոցները, խոշոր անասնապահական համալիրները, արոտավայրերը, մարգագետինները: Ի տարբերություն բնական Էկոհամակարգերի, Ագրոէկոհամակարգերը մարդկանց միջամտությամբ ենթարկվում են մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում երբեմն խաղտվում են բնական էկոհամակարգերին բնորոշ կենսական գործընթացներ՝հողառաջացում,գենետիկական բազզայի նեղացում,նյութերի բնական շրջապտույտ եվ այլն:
Բացի այդ ագորէկոհամակարգերը խիստ անկայուն համակարգեր են: Դրանք ընդունակ չեն ինքնավերականգնվելու և ինքնակարգավորվելու:Ու դրանց պահպանման համար անհրաժեշտ է մարդու վերահսկողություն:


Ածխածնի շրջանառության գործընթացում կարևոր դեր են խաղում ածխածնի ենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականում հանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ածխաթթու գազի միգրացիայի առաջին ճանապարհը ունի մոտավորապես այսպիսի տեսք.ածխաթթու գազը կլանվում էֆոտոսինթեզի ժամանակ, որի արդյունքում սինթեզվում են բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզն ու այլ օրգանական նյութեր:Հետագայում վերջիններս առաջացնում են մյուս բոլոր կենդանիօրգանիզմների հյուսվածքները` տեղափոխվելով սննդային շղթաներով: Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզի արդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկին արտազատվում է մթնոլորտ:


Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:

Մեծ է ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:


Բնական աղետներ

Աղետը երկրագնդում որոշակի փոփոխությունների հետևանքով առաջացած երևույթ է, որը պատճառում է ավերածություններ, մարդկային զոհեր, տուժածներին ինչպես` ֆիզիկան, այնպես էլ հոգեկան վնասներ: Կատարվածը աղետ է համարվում այն դեպքում, երբ վնաս է հասցվում անձամբ մարդուն` վերջինիս գույքին, կամ առողջությանը, հակառակ դեպքում այն դիտարկվում է որպես բնական երևույթ: Այսինքն, եթե դիտվել է բնական երևույթ, բայց արդյունքում մարդկային զոհ չկա, ուրեմն այն աղետ չէ: Կարելի է առանձնացնել մի քանի տեսակի աղետներ` բնական, տեխնածին, տրանսպորտային, տիեզերական, սոցիալական: Բնական աղետները ըստ ձևի շատ տարբեր են լինում: Օրինակ ցունամիներ, երկրաշարժեր և այլ աղետներ:Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։ Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։ Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի՝

1.Կանխատեսելի երկրաշարժեր
2.Անկանխատեսելի երկրաշարժեր 

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։

Աղբյուր 123456

Քաղաքագիտություն։ Քաղաքական կուսակցություններ


Ամեն մի ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, ինչպիսին վաստակել է: Ժոզեֆ Մեստր

Activite

Մարկո։ Ողջույն օրիորդ։
Քրիստա։ Բարև ձեզ։
Մարկո։ Կարո՞ղ  եք ասել, թե ինչպես կարելի է հասնել գրադարան։
Քրիստա։ Այո, իհարկե։ Այն կարմիր շենքի ետևում է գրադարանը՝ ճաշարանի կողքին։
Մարկո։ Շնորհակալություն, դուք ֆրանսուհի՞ եք։
Քրիստա։ Ոչ, ես Բելգիացի եմ, ես սովորում եմ Ֆրանսիայում, իսկ դուք Ֆրանսիացի՞ եք։
Մարկո։ Ոչ, ես Իտալացի եմ։ Իմ անունն է Մարկոս Ադամո։
Քրիստա։ Հրա՜շք։ Ես սիրու՜մ եմ Իտալիան։ Իսկ ես Քրիստան եմ։
Մարկո։ Հաճելի էր ձեզ հետ ծանոթանալ։
Քրիստա։ Որտեղի՞ց եք դուք։
Մարկո։ Ես ծնունդով Իտալիայից եմ, Միլանից։ Իսկ դու՞ք։
Քրիստա։ Հրաշալի է։ Ինձ դուր է գալիս Միլանը, ես ծնունդով Բրյուգից եմ, այն Բելգիայի հյուսիսում է, բայց իմ ուսման ընթացքում ես ապրում եմ Ֆրանսիայում, Դիժոնում։
Մարկո։ Ես վաղը երեկոյան ձեզ հրավիրում եմ Իտալական երեկույթի, եթե դուք ազատ եք։
Քրիստա։ Շատ շնորհակալ եմ, ես շատ գոհ կլինեմ։ Այդ դեպքում մինչ վաղը։
Մարկո։ Մինչ վաղը։

Աղբյուր

Երբ կյանքը վզնոց է

Երբ կյանքը վզնոց է, ապա ամեն օրը մարգարիտ է,
Երբ կյանքը բանտ է, ապա ամեն օրը արցունք է,
Երբ կյանքը անտառ է, ապա ամեն օրը ծառ է,
Երբ կյանքը ծառ է, ապա ամեն օրը ճյուղ է,
Երբ կյանքը ճյուղ է, ապա ամեն օրը տերև է,
Երբ կյանքը ծով է, ապա ամեն օրն ալիք է,
Ամեն ալիքը բողոք, երգ, ոգևորվածություն

Ժակ Պրեւեր



Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

Լավ է այնտեղ, որտեղ մենք դեռ ոտք չենք դրել, բայց վատ այնտեղ, որտեղ արդեն հասցրել ենք լինել:


Մենք ապրում ենք մի միջավայրում, որը ստեղծել ենք ինքներս։ Մենք ինքներս ենք ընտրում
ինչպիսի միջավայրում ապրել, և մենք մեր ընտրություն արդեն կատարել ենք։ Մենք ապրում ենք խիստ անառողջ միջավայրում, որը նաև մեծ ազդեցություն է ունենում մեր առողջության և ապրելակերպի վրա։ Մեր ամենակարևոր և ամենաբարդ խնդիրը դա օդի աղտոտվածությունն է։ Clean air Asia էկոլոգիական խումբը հայտնում է, որ օդի աղտոտվածության պատճառով յուրաքանչյուր տարի ասիայում մահանում է 800.000 մարդ։ Օդի աղտոտվածության պատճառներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կենցաղը, փոխադրամիջոցները։
Օդի աղտոտվածությունը անմիջական կապ ունի նաև մեր առողջության հետ։ Օդի աղտոտվածության պատճառով են առաջանում բռոնխիտ, ալերգիաներ, մաշկային, շնչառական, աչքերի և սրտի հետ կապված լուրջ հիվանդություններ։ Շնչառական օրգանների հիվանդությունները առաջանում են օդում առկա մասնիկների՝ փոշու, հեղուկի մանր կաթիլների, ծխի, մրի քանակի հետևանքով, այդ մասնիկները կարող են ներթափանցել թոքային հյուսվածքներ՝ առաջացնելով քաղցկեղ, ասթմա և այլ վտանգավոր հիվանդություններ։
Ես մեծ դեր ունեմ իմ միջավայրի աղտոտման հարցում։ Ամենամեծ խնդիրը մեզ համար հենց ինքներս մենք ենք, մենք չենք կարողանում կառավարել մեզ, դրա համար էլ չենք կարողանում կառավարել նաև բնությունը, մեր բնությունը։ Ես կարող եմ վստահ ասել, որ ես չեմ աղտոտում իմ միջավայրը։ Մեր խնդիրը այն է, որ մենք չենք անում այն, ինչը պահանջում ենք մյուսներից։ Բոլորս էլ պետք է հիշենք, որ ամեն ինչ սկսվում է հենց մեզնից, ու մաքրել էլ պետք է սկսել հենց մեզնից։ Քանի, որ ամենանհանգստացնող խնդիրը մարդկանց համար դա իրենց ֆինանսներն են, ուրեմն պետք է սկսել հենց է այդտեղից։ Պետք է տուգանքներ սահմանել փողոցում աղբ թափելու, ծառերը հատելու համար։ Ինձ թվում է, որ այդպես բոլոր կսկեն խնայել իրենց գումարները։


Մենք չպետք է համեստություն ակնկալենք բնությունից ,այն ամենից հետո,ինչ արել ենք բնությանը:          


вторник, 15 декабря 2015 г.

Փուռիա Ալամի։ Դժվար, թե աղջիկները հասկանան այս բաները


Եկավ, դիմացս կանգնեց ու աչքերը փակեց, հետո կոպերը դանդաղորեն գոցեց ու վեր նայեց: Աչքերի սպիտակը ձյունից ավելի ճերմակ ու թեթև էր, հետո սև բիբերից ցայտող հայացքը մեխեց ինձ վրա: Ասաց - Սիրո՞ւմ ես ինձ: Միշտ եմ սիրել քեզ,- պատասխանեցի: Միայն ու միայն ի՞նձ: Միայն ու միայն` քեզ: Ասաց- Ստում ես: Պատասխանեցի` ճիշտ ես:
Հեռացավ: Այստեղ կանգնած եմ հիմա: Սպասում եմ այն աղջկան, ով կհասկանա, որ սիրահարը երբեք չի ցանկանում իր սիրեցյալի խոսքին կպնել: Սա լուրջ բան է, դժվար թե աղջիկները հասկանան այս բաները: Հասկանան այն սիրահարին, ով սիրում է հաստատել, որ ճիշտ է սիրեցյալը, երբ ասում է` սուտ ես ասում...

Ռեզա Քազեմի։ Բանաստեղծություններ

***
Ինչ տխուր հայացք ունի դուռը,
որ գալու փոխարեն
գնալու համար է բաց մնացել:


***
Ճամփորդությունը
ոչինչ չուներ ինձ համար,
բացի մի քանի նկարից՝
առանց քեզ:



***
Քեզնից պատմելու համար
բառերն այլևս չեն հերիքում.
հարկ է
պարել սովորել:



***
Մահը պետք չէ ցանկանալ,
ինքը կգա.
դո՛ւ ես, որ չես գալիս:

***
Մենությունը
աշնանային անձրևի պես
զբոսնելու գայթակղություն է.
գնում-վերադառնում, նոր ես հասկանում՝
թրջվել ես մինչև ոսկրածուծդ:



***
Ձիուն, որ մնացել է ճամփին,
չե՛ն մտրակի:
Կամ երախի մեջ ձգանը ձգիր,
կամ մնա մոտը, սատկի՛ր: